Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները. դատախազությունը դիմել է միջոցների

30/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 1 դեպքում դատական ակտով խնամարկյալը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, որի հանգամանքների պարզման նպատակով նախաձեռնվել է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց: Իսկ մնացած 7 դեպքերում (որոնցից 2-ը՝ մահվան հիմքով) նոտարական գրասենյակներում ժառանգական գույքի ընդունման շրջանակներում այլ անձանց տրվել են ժառանգության վկայագրեր և կատարվել են անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումներ, որի արդյունքում շահառուները զրկվել են օրենքով սահմանված ժառանգական գույքի ընդունման հնարավորությունից: 

Վերը նշված 2 քրեական գործերի շրջանակներում, օրինակ, պարզվել է, որ ՏԻՄ պատասխանատու պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է:

Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ. ընդունվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում:
Ուսումնասիրությունը փաստում է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված, իրենց շահառու հանդիսացող անձանց խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել ժառանգության բացմանը: Իսկ նոտարական գրասենյակները չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի վկայագրեր: Արդյունքում տուն ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքերի սեփականության, ինչպես նաև ժառանգման իրավունքներից:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-իներնատի շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը:

Հաշվի առնելով, որ պարզվել է 2016-ից տուն-ինտերնատի շահառու անձի՝ դեռևս Լոռու մարզի Օձուն համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, առաջարկվել է պարզել նմանատիպ հնարավոր այլ դեպքերը և լուծել վերջիններիս հաշվառման հասցեների փոփոխման հարցը՝ ըստ նրանց բուժման կամ խնամքի հաստատության գտնվելու վայրի:

Բացի դրանից՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնամակալները պարտավոր են պաշտպանել խնամարկյալների իրավունքներն ու շահերը: Հիմք ընդունելով դա՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել գործուն միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ իրավասու մարմինների (այդ թվում՝ նոտարիատի ընդգրկմամբ) միջև խնդրո առարկայի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և այլ գործիքակազմերի ներդրման ու կիրառման միջոցով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները բացառելու, և նրանց իրավունքներն (այդ թվում՝ գույքային) առավել արդյունավետ իրացնելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանում պարետային ժամը կվերացվի այսօր՝ 23: 00-ից

Հաջորդ գրառումը

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

34 տարի առաջ այս օրը լիակատար ազատագրվեց Շուշին. Ավետիք Չալաբյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական