Լոնդոնում ընթանում է G7 ԱԳՆ ղեկավարների՝ երկու տարում առաջին հանդիպումը:
Reuters-ի հաղորդմամբ՝ ծրագրվում է քննարկել կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարն ու Չինաստանի եւ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը:
Բացի ընդհանուր հանդիպումից բանակցություններ կընթանան նաեւ Մեծ յոթնյակի մնացած երկրների ներկայացուցիչների միջեւ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա եւ Ճապոնիա: