«2018 թվականից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տղյակ չէ. սրա մեջ չափազանցություն չկա»,–Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ, և սա ԼՂ հայրենակիցները իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է։ Հայաստանը չի կարող այդ խոսակցություից դուրս մնալ, ուզենա էլ չի կարող դուրս մնա, քանի որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է և տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների որևէ հարցից չի կարող դուրս գալ, իհարկե, ԼՂ հիմնախնդիրը ունի մեզ համար հատուկ կարևորություն և բնականաբար բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանում ենք ԼՂ հայրենակցիների շահերը»,–ասաց նա։
«Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի և Արդբեջանի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն, պետք է լինի երխոսություն, պետք է լինի բանակցություններ»,–ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորված կլիներ։
«Տեսականորեն հնարավո՞ր է, որ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների գործունեությունը պահանջված չլինի։ Տեսականորեն, այո, հնարավոր կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն, այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլեւ դրանք կյանքով պետք է փորձարկվեն։ Ռուսական խաղաղապահները առանց նման երաշխքիների հստակ ձեւակերպման, չեն կարող դուրս գալ, որովհետեւ նրանք Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա։ Այս որոշման մեջ գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու եւ թույլ չտալու համար։ Տեսականորեն եթե ՌԴ–ն որոշի, որ ինքը դուրս է գալիս այդտեղից, նա մինչեւ էդ առաքելության լրացուցիչ երաշխիքները չստեղծի, չի կարող դուրս գալ այդտեղից»,– ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ եթե Ռուսաստանը ցանկանա այդ քայլին գնալ, նա պետք է դիմի ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդին, որն էլ այդ հարցը պետք է լուծի։