Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է։
Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների։
Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում մառախուղ է։
Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։