Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի վերջո, ո՞վ է Գարեգին Նժդեհը, ինչու՞ է հայի համար այդքան կարևոր նրա կերպարը. Արամայիս Աղաբեկյան

10/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ պատգամավորի գրառումը՝ ստորև.«Բոլոր ժողովուրդները հերոսների կարիք ունեն: Հերոսների գործունեության հիմքում դրվում է ազգի հավաքական կերպարի մարմնացումը, նրա արժեքային համակարգը, մշակութային  շերտը, որով  իրացվում է տեսակի տարբերվելու իրավունքը: Հայի համար  գլոբալ առումով այդ տեսակային մարմնացումը Գարեգին Տեր-Հարությունյանն է, նույն ինքը՝ Գարեգին Նժդեհը։Գարեգին Նժդեհը ծնվել է Ռուսական կայսրության Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Ստանալով բացառապես ռուսական կրթություն՝ նա 17 տարեկանից լծվեց հայ ժողովրդի ազգային֊ազատագրական պայքարին: Այո’, Նժդեհը  մի ամբողջ կյանք նվիրեց պայքարին՝ միշտ գերակա համարելով հայկականությունն ու հայկական շահը։Նա որպես միակ և անշրջելի  թշնամի ընդունում էր թուրքականությունը,  ապրում էր  «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Դրանով միայն կարելի բացատրել նրա մասնակցությունը  Բալկանյան առաջին պատերազմին։  Բուլղարացիների կողքին, Անդրանիկ Օզանյանի հետ միասին,  հայկական կամավորական վաշտով թուրքի դեմ պայքարեց նաև քաջ հայորդին և անգամ վիրավորվեց։Նժդեհի պայքարը հայկականության և հայի տեսակի շարունակականության  համար  էր նաև Սյունիքում, որտեղ նա որպես թշնամի երբեք չդիտարկեց  ռուսական կողմին: Ավելին. նա լքեց Սյունիքը, երբ խորհրդային իշխանությունների կողմից հաստատուն երաշխիք ստացավ, որ այն կմնա Հայաստանի կազմում։Թուրք֊ադրբեջանական քարոզիչները  Նժդեհի հայապահպանության և կերպարակերտության դեմ որոշեցին պայքարել՝  նրան ներկայացնելով որպես ֆաշիստ և որպես հակառուս՝ չնայած Նժդեհի համագործակցությունը գերմանացիների հետ հակաթրքականության և  հայապահպանության խնդիր էր լուծում:Նժդեհը  հավաքագրել էր  30 արևմտահայ երիտասարդների, որոնք Բեռլինում մասնակցում  էին հատուկ վարժանքների և իր կամքին հակառակ նրանք տարվում են Ղրիմ։ Սակայն  Նժդեհին հաջողվում է համոզել գերմանացիներին՝  հայ մարտիկներին տեղափոխել Թրակիա՝ թուրքերի դեմ անհրաժեշտության դեպքում մարտնչելու համար։Հատկանշական են երկու հայտնի նամակները, որոնք Գարեգին Տեր-Հարությունյանը գրել է Սիմոն Վրացյանին և   ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ստալինին: Առաջին նամակում նա խոսում է  Թուրքիայից  Խորհրդային Միությանը սպասվող վտանգի մասին և  ասում է. «Ճիշտ է, մեծ են Հայաստանի պաշտպանողական միջոցները և անսպառ՝ Խորհրդ. Միութեան պոտենցեալը: Այդ այդպես լինելով հանդերձ՝ պանթուրանական երազներով ապրող Թուրքիոյ ներկայ վճռական կեցւածքը, նրա մահացու թշնամանքը դէպի հայութիւնը, ինչպէս եւ այն պարագան, որ պատմութեան մէջ առաջին անգամ լինելով համընկնում են, համերաշխում քրիստոնեայ Արեւմուտքի եւ Թուրքիոյ շահերը՝ լուրջ հիմք են տալիս խորապէս մտահոգւելու մեր ժողովրդի ճակատագրով »:Երկրորդ նամակում  խորհրդային իշխանության հետ համագործակցելու և միասնական շահով առաջնորդվելու հստակ առաջարկներ են և մի շարք հարցերի պատասխաններ. «Ես չմեկնեցի արևելյան ռազմաճակատ, ես թույլ չտվեցի, որ Թուրքիայի դեմ գործողությունների համար նախապատրաստված իմ տղաներին օգտագործեն հակասովետական ճակատում։ Ես չէի հայտնվում լեգեոններում ու ճամբարներում և այդ կերպ հասկացնել էի տալիս հայ ռազմագերիներին, որ պետք չէ պայքարել Գերմանիայի համար»։ «Իմ կապը գերմանացիների հետ եղել է հակաթուրքական հիմքի վրա, այն էլ մի ժամանակ, երբ դեռ ուժի մեջ էր սովետա-գերմանական բարեկամությունը: Այդ առիթով կան Սեմյոն Բուռեվի ցուցմունքները, որն ինձ հետ մեկնել էր Բեռլին և մասնակցել բանակցություններին, ինչպես և այլոց ցուցմունքներ»:Այս անհերքելի փաստերը, իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները  լղոզում են իրենց մեդիառեսուրսներով, որոնք Ռուսաստանում, ին՞չ խոսք,  կարողանում են կեղծիքն իրականության տեղ մատուցել: Բայց, խոշոր հաշվով, իրականությունը դրանից չի փոխվում. ռուական կողմը քայլ առ քայլ հասկանում է, որ Նժդեհը հայկականության սիմվոլն է և հակաթուրքականության մարմնացումը: Այս հավերժ թվացող պայքարի մեջ կարևոր է  իրականության համակողմանի ընկալումը։ Այստեղ հայտնի  « կուշտ գայլերի  և կենդանի գառների »սկզբունքը չի աշխատում. այստեղ դու կա’մ հարգում ես ազգի կերպարայինը, կա’մ քո դեմ ավելորդ թշնամանք ես հարուցում«:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի դեսպանատունը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ պարտադրել Հայաստանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները

Հաջորդ գրառումը

Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական