Իրանը մեղադրել է 48 մարդու լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը մասնակցելու մեջ: Այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների գերագույն խորհրդի ղեկավար Ալի Բաղերի-Կանին. հաղորդում է Mehr-ը:
«Մենք բացահայտել ենք Սոլեյմանիի սպանության գործի հետ կապված 48 կասկածյալների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր նրանց հետապնդելու համար: Տեղեկատվության և փաստաթղթերի հարցումներն ուղարկվել են երկրներ, որոնք ինչ-որ կերպ ներգրավված են եղել այս ահաբեկչական գործողության մեջ»,- ասել է նա:
«Գերմանիան վերջին երկիրն էր. մենք տեղեկություն ստացանք, որ Գերմանիայում գտնվող ԱՄՆ ավիաբազան (Ramstein) մասնակցում է տեղեկատվության փոխանակմանը ամերիկյան անօդաչու թռչող սարքերի միջև, որոնք կիրառվել են Սոլեյմանիին սպանելու համար», – եզրափակել է Կանին։