Արար 1. Բա՞ Մկո ջան, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ինքը զբաղվում է քեզնով անձամբ։ Եվ առանց կաշկանդվելու, քո հանդիսատեսի ներկայությամբ ձեր ողջ թատերական կոլեկտիվին հավասարեցնում 0-ի։
Արար 2. Համենայն դեպս համացանցային տիրույթում հանդիսատեսի մոտ այդ տպավորությունն է ձևավորվել։ Նիկոլը հեղինակազրկման մեծ վարպետ է, բայց դուք էլ պատասխանատու եք ձեր առաքելության և խղճի առջև։
Արար 3. Շատ լավ նախաձեռնություն է, բաց երկնքի տակ թատերական ներկայացումների կազմակերպում գյուղերում։ Թատրոնը գնում է դեպի մարդը, ի դեպ մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցին էլ պետք է օգտագործի այս մոդելը, չմնարամասնեմ թե ինչո՞ւ, պարզ է։
Արար 4. «Պետք է սիրել Հայրենիքը և պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար», – այսպես արձագանքեց ձեր հանդիսատեսը ձե՛ր փոխարեն՝ պատասխանելով Նիկոլի հարցադրմանը, թե «ի՞նչ հետևություն պետք է անել, ո՞րն է ձեր ուղերձը» և դուք հենց ա՛յդ ուղերձն էիք հղում, իսկ վերջում ինչո՞ւ փչացրեցիք և սցենարը հարմարեցրիք Պոլիտբյուրոյի Գլխավոր Պրոդյուսերի ճաշակին համահունչ թող դատի ժողովուրդը։
Հ.Գ.
Մեզ և՛ մեր Հայրենիքի, և՛ պետության սահմանները հայտնի են և դրանք նույնական չեն։ Իմ Հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը , իսկ քո Իրական Հայաստանը միայն քո գլխում է և կարող ես ցանկապատել այն որքան ուզում ես։
Արեգ Սավգուլյան, պատմաբան





