Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրական բանավեճից դու ես խուսափում. եթե չես գաղտնազերծելու, կարող ես շարունակել գոռգոռալ, հայհոյել, գլուխդ ԱԺ-ի ամբիոնին խփել ու միկրոֆոնը կծել

28/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարդկանց մի որոշակի տեսակ բանավեճ ասելով հասկանում է տեսախցիկների առաջ տեղի ունեցող թամաշա, որտեղ սովորաբար հաղթում է ամենաճղճղան, ամենավատ դաստիարակություն ստացած, փեշը գլուխը գցելուց երբեք չամաչող դեմագոգը։ Էդ տեսակ բանավեճերում դեմագոգներն առավելություն ունեն մտածող մարդկանց նկատմամբ, որովհետև անդադար բռնաբարելու են տրամաբանության կանոններն ու հաճոյանալու են որոշակի զանգվածի վոյերսիտական բնազդներին, իսկ մտածող մարդիկ անընդհատ ստպված են լինելու ամեն ինչ այբուբենից սկսել, որ լսարանին պաշտպանեն մանիպուլացվելուց։

Դա նրանց դնելու է անդադար պաշտպանվողի ու դասախոսություն կարդացողի վիճակում, որը որևէ բանավեճում շահեկան վիճակ չի։ Ճղճղան դեմագոգը նաև փորձելու է ընդդիմախոսին ափերից հանել` վիրավորելով ընդդիմախոսի արժանապատվությունն ու նրան դնելու է երկընտրանքի առաջ. կամ պիտի շարունակես հետևել քաղաքակիրթ վարքագծի կանոններին, ինչը պարունակում է թույլի ու վախեցածի տպավորություն թողնելու վտանգ, կամ պիտի պարտքը նույն վալյուտայով վերադարձնես, ինչի պարագայում բանավեճը դառնում է լիակատար թամաշա ու գզվռտոց և բոլորը մոռանում են, թե քննարկաման նյութն ինչ էր։ Դեմագոգին էլ հենց դա է պետք։

Սրա մասին անցյալում եմ ել գրել , բայց Էսափողկապսկուտեմ Փաշինյանի էն օրվա պոռթկումից հետո կարիք կա հերթական անգամ նույնը կրկնելու. բոլորովին պարտադիր չի, որ բանավեճը բանավոր լինի։ Պարոն վարչապետ, չնայած քո կրթության հայտնի բացերին ու մտավոր կարողություններիդ անզեն աչքով տեսանելի սահմանափակություններին, գրել կարծեմ գիտես։ Քո մեղադրանքին, որ Արցախն արդեն հանձնված էր մինչև քո իշխանության գալը հազար անգամ պատասխանել են և՛ նախկին նախագահները, և՛ շատ ուրիշներ, այդ թվում ես։

Պատասխանել են փաստերով ու փաստարկված։ Հիմա, նստում ես համակարգչի առաջ, առանց հայհոյելու, առանց սպառնալու, առանց նյութի հետ կապ չունեցող մեղադրանքների, մի հատ սիրուն, փաստարկված ու փաստերով հիմնավորված տեքստ ես գրում պատասխանելով քո քննադատներին։ Դա հատկապես արժեքավոր կլինի մեր անկիրթ հասարակությանը կրթելու կնոջդ նախաձեռնած արշավի շրջանակներում։ Քո հետ բանավեճից ոչ ոք չի խուսափել ու չի խուսափում։ Բայց քո ուզածը բանավեճ չի, թամաշա է։ Իրական բանավեճից դու ես խուսափում քննադատներիդ փաստարկներին ԱԺ-ի ամբիոնից սպառնալիքներով ու հոխորտանքներով պատասխանելով։

Հա, չմոռանամ։ Քո կողմից գրված հնարավոր ամենալավ տեքստը նույնպես անարժեք է լինելու, եթե դրանից առաջ չգաղտնազերծես բոլոր բանակցային պլանները։ Եթե չես գաղտնազերծելու, կարող ես շարունակել էդ մի դերասանի թամաշան, կարող ես շարունակել գոռգոռալ, հայհոյել, գլուխդ ԱԺ-ի ամբիոնին խփել ու միկրոֆոնը կծել։ Բայց ինչ այլանդակություն էլ անես, ինչ փողոցային լպիրշություն էլ քեզ թույլ տաս, ոչ մի նորմալ մարդու չես համոզելու։ Նման վարքագիծը համոզելու է միայն քո աղանդի աննորմալներին, բայց նրանց համոզելու կարիք բացարձակապես չունես։ Նրանք առանց դրա էլ պինդ կանգնած են կողքիդ։ Եթե իսկապես ուզում ես էդ շրջանակից դուրս որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, փաստաթղթերը գաղտնազերծելուն այլընտրանք դու պարզապես չունես։

Կրթվիր, որ մենք էլ կրթվենք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանում կարգելվի նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը

Հաջորդ գրառումը

Սարիկն անում է այն, ինչ անում է վեցնոցը՝ դավաճանությունն ու սեփական վիժվածքությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025
Հաջորդ գրառումը

Սարիկն անում է այն, ինչ անում է վեցնոցը՝ դավաճանությունն ու սեփական վիժվածքությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական