Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանության ու «ավանդական» ընդդիմության միջեւ փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները․ Հայկ Մարության

01/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանության ու «ավանդական» ընդդիմության միջեւ փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը։

«Մի կողմից, տիտղոսային ընդդիմության գործիչները սովորական են դարձրել հակառակորդ ճամբարի դեմ անեծքներն ու անձնական թիրախավորման դեպքերը։ Մյուս կողմից, ՔՊ-ական իշխանությունը՝ Ն․ Փաշինյանի գլխավորությամբ, իբր «ստիպված» պատասխանելով քննադատությանը, ահավոր անպարկեշտ ու հայհոյախառն արշավ է սկսել ընդդիմադիրների դեմ։

Վերջին օրերին երկրի վարչապետի ու նրա թիմակիցների բառապաշարը ոչ միայն մարդկային զզվանք է առաջացնում, ոչ միայն դեմ է տարրական բարոյականության ու հանրային համերաշխության պատկերացումներին, այլեւ կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ պետական պաշտոնյաներին վերապահված սահմանները։

ՈՉ ՈՔ, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հատկապես իշխանությունը, իրավունք չունի մտնել մարդկանց անձնական դաշտ։

Ակնհայտ է, որ այս ամենն անում են միայն մեկ նպատակով՝ պատրաստվում են 2026-ի ընտրություններին՝ կարծելով, թե դրանով իրենց կողմը կգրավեն մարդկանց։

Վստահ եմ, որ նրանք սխալվում են։ Չկա այդպիսի քաղաքական նպատակ, որը իրավունք կտար հանրային դաշտը վերածել գարշահոտ ախոռի։

Այս փոխադարձ արշավը կործանարար է․ այն քայքայում է հասարակությունը, այն շեղում է մեզ կարեւոր հարցերի քննարկումից, այն կասեցնում է մեր զարգացումը, խոցելի է դարձնում մեզ ներսում ու առավելեւս դրսում, այն վտանգում է մեր երեխաների ապագան։

Մենք այսպիսին չե՛նք, մենք համաձայն չե՛նք ու պարտավոր չենք ամենօրյա ռեժիմով հետեւել ձեր ամոթալի գրառումներին, ազատեք մեզ դրանից։ Վստահ ենք, որ մեր քաղաքացիները կմերժեն այս կեղտոտ խաղը։

Ակնկալում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականության ծանրակշիռ միջամտությունը եւ իշխանության մեջ գտնվող պարկեշտ անձանց (եթե այդպիսիք դեռ մնացել են) ընդվզումը»,-գրել է Մարությանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զգուշացում, դրամաշորթության նոր տարբերակ

Հաջորդ գրառումը

Փաշազադեն չի կարող որոշել, թե ինչպիսին կլինի Հայոց Առաքելական Եկեղեցին. Արա Պողոսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշազադեն չի կարող որոշել, թե ինչպիսին կլինի Հայոց Առաքելական Եկեղեցին. Արա Պողոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական