Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ մեղք էլ բարդի նախկին նախագահների վրա, մեկ է ՝ նրանք բանակցել են, իսկ հողերը տվել է ինքը․ hraparak.am

04/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ:

 – Տիկին Ստամբուլյան, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը Ձեր հարցից վրդովվեց, վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ընդդիմության հասցեին, հետո մատ թափ տվեց ու ասաց, որ պետք լինի՝ այլ բան էլ թափ կտա: Ինչ խոսք, այսօրինակ կեցվածքը, բառամթերքն ու վարքագիծը հարիր չէ վարչապետի պաշտոնին, սակայն այդուհանդերձ, եթե իրավիճակն այսպիսին է, ինչ իմաստ կա առհասարակ խորհրդարանում հարց-պատասխանին մասնակցելու:

 – Ես առհասարակ երբեք վարչապետին նպատակահարմար չեմ համարել հարց ուղղել: Ինքն ինձ համար միշտ եղել է այն մարդը, որը չպետք է իմ հարցերին պատասխանի: Եթե ուշադիր հետևել եք իմ գործունեությանն, ապա կհիշեք, որ անգամ եղել է դեպք, որ ես ասել եմ, որ նա իմ հարցին չպատասխանի: Այն օրվա իմ հարցը շատ նորմալ հարց էր, որը հուզում է հասարակությանը, մասնավորապես` տնտեսագետներին, մենք փաստացի հացի պաշարի խնդիր ենք ունենալու և որևէ ավելորդ բան ես իրեն չէի ասել: Հողերն իսկապես հանձնվել են, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է իր կողմից, որքան էլ ղժղժա, ինչ էլ անի, մեկ է, մենք ունենք ցավալի փաստ: Հանձնված են հողերը, հացահատիկի դաշտերը թշնամու տիրապետության տակ են: Մենք հիմա ՌԴ-ից բավականին մեծ ծավալով հացահատիկ ենք ներկրում, սակայն եթե ՌԴ-ն պատժամիջոցների պատճառով հասավ այդ խնդրին, մենք կանգնելու ենք փաստի առաջ: Ժողովուրդն ունենալու է հացի խնդիր: Իմ հարցն, ըստ էության, ուղղված էր էկոնոմիկայի նախարարին, վարչապետին չէր ուղղված, պարզապես ինքը չգիտեմ ինչ իրավիճակում էր և ինչու որոշեց արձագանքել իմ հարցին:

 – Ոմանք կասկածում են, որ այդպես արեց, որպեսզի ՌԴ-Ուկրաինա հակամարտության մասին հարցին չպատասխանի:

 – Ես հիմա չեմ ցանկանում գուշակություններով զբաղվել, իսկապես ես չգիտեմ թե իր այդ հոգեվիճակն ինչով էր պայմանավորված և ինքն ինչու էր այդ վիճակում, սակայն մենք ունենք փաստ, որ իր քաղաքական կապիտալը նախկիններն են, թալանն է և այլն: Հասարակության մեջ ինքը դա է սերմանել: Իր ուժը դրա հիման վրա է: Ու երբ հարցեր են հնչում իրեն, որոնք այդ նույն ժողովրդի համար խիստ անհրաժեշտ են, ինքը փորձում է շրջանցել այդ հարցերը: Չի պատասխանում, ուղիղ պատասխան երբեք չի տալիս: Մարդկանց խոստացել էր, որ թանկացում Հայաստանում չի լինելու, բայց հիմա մենք ի՞նչ ենք տեսնում: Ունենք ահավոր մեծ թվերի հասնող արտագաղթ: Ցավալին այն է, որ արագաղթում են ոչ միայն իրեն ընտրողներն, այլև ազգային կապիտալ ունեցող անհատները: Մենք լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնել: Հայաստանից հեռանում է և ունեվորը, և չունեվորը:

 – Բայց պատգամավոր Սոնա Ղազարյանն ասում է, որ սա իր երազած Հայաստանն է:

 – Ես երբեք անձնավորված որևէ մեկին չեմ մեկնաբանում: Դա իմ ոճի մեջ չէ, հատկապես, երբ խոսքը կնոջ մասին է: Եթե մեր երազած հայրենիքը մի ամբողջ սերունդ չունենալն է, ապա ավելորդ է խոսելը: Խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին: Այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքում այնքան ոչինչ չեն ստեղծել ու կառավարել, որ անգամ չեն էլ հասկանում` մի բան է բանակցել, մի բան է ստորագրելը: Ուզեն, թե ոչ, իրենք են այդ փաստաթղթի տակ ստորագրել: Ինչ մեղքեր էլ որ բարդեն նախկին նախագահների վրա, մեկ է` նրանք բանակցել են, բայց տվե՞լ են այդ հողերը: Կամ բանակցությունների մեջ երբևէ եղե՞լ է Հադրութի և Շուշիի հարցը: Կամ առհասարակ եղե՞լ է, որ բանակցությունը լինի միայն հող տալու մասին: Երբևէ նման բան չի եղել: Ցանկացած բանակցություն լինում են երկկողմանի: Մենք այսօր ունենք մի փաստ, որ մեր մեջքի ետևում փաստաթուղթ է ստորագրվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում` hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անանուն բարձունքում առանց հրամանատարի շրջափակման մեջ հայտնված զինվորներից 5-ը զոհվել են

Հաջորդ գրառումը

ՈՒկրաինայում առաջիկա 2 օրերին, ամենայն հավանականությամբ, ավելի շատ զոհեր, վիրավորներ և ավերածություններ կլինեն. Ստոլտենբերգ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025
Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒկրաինայում առաջիկա 2 օրերին, ամենայն հավանականությամբ, ավելի շատ զոհեր, վիրավորներ և ավերածություններ կլինեն. Ստոլտենբերգ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական