Կիրակի, Նոյեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպիսին կլինի 2021 թվականի հունվարը. օդերևութաբանական կանխատեսում

03/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օդի ամսական միջին ջերմաստիճանը 1-2 աստիճանով նորմայից բարձր կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Գալիք հունվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանի մեծ մասում նորմայի սահմաններում կլինի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է տարվա առաջին ամսվա եղանակային կանխատեսումները։

Մայրաքաղաք Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 1-2 աստիճանով նորմայից բարձր։

Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -4–ից -5–ի սահմանում: Առանձին օրեր հնարավոր է` գիշերը նվազի մինչև -14–ից- 16 աստիճան, իսկ որոշ օրերի էլ ցերեկը բարձրանա մինչև +4–ից +6։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը -7–ից -10 կլինի: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում` գիշերը մինչև -23–ից -26 աստիճան, որոշ օրերի էլ օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 0–ից +3։

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0–ից -2, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում` գիշերը մինչև -20–ից -25 աստիճան, իսկ առանձին օրերի էլ` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +10–ից +14 ։

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը +1–ից +2 կլինի, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում` գիշերը մինչև -10–ից -13, որոշ օրերի էլ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ և հասնել +12–ից +16–ի։

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում -4–ից -5 կինի, լեռնային շրջաններում` -7–ից -10, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է` օդի ջերմաստիճանը գիշերը նախալեռնային շրջաններում իջնի մինչև -13–ից -15, լեռնային շրջաններում` -20–ից -25 աստիճան, որոշ օրեր էլ օդի ջերմաստիճանը ցերեկը նախալեռնային շրջաններում կարող է բարձրանալ մինչև +3–ից +6, լեռնային շրջաններում` 0–ից +3։

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2–ից +3 հովտային շրջաններում, լեռնային շրջաններում` -5–ից -6, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է` հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հասնի -10–ից -13–ի, իսկ լեռնային շրջաններում` -20–ից -25–ի, որոշ օրերի էլ օդի ջերմաստիճանը ցերեկը կարող է բարձրանալ` հովտային շրջաններում հասնելով +12–ից +14–ի, լեռնային շրջաններում` +9–ից +12–ի։

Մայրաքաղաք Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը -4–ից -5 կլինի: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -14–ից -16, բարձրադիր վայրերում -11–ից -13, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +3–ից +5։

Տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում։

Armeniasputnik.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերիս վրա նահանջ տարիները լավ չեն գալիս, գրանցվել են ամենաողբերգական դեպքերը. Մեսրոբյան

Հաջորդ գրառումը

Բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես. Սենոր Հասրաթյանի գրառումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեգիտիմությունը չի երաշխավորում անվտանգությունը, բայց նախ ինքնին անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում. Փաշինյան

22/11/2025
Նորություններ

Բաքու այցելած իշխանության պատվիրակները հանդիպել են Ալիևի օգնականի հետ

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

22/11/2025
Նորություններ

Նրանք ոչ թե սեղանի կողքն են, այլ սեղանի վրա, որպես ուտեստ. Ստեփան Դանիելյան

22/11/2025
Հաջորդ գրառումը

Բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես. Սենոր Հասրաթյանի գրառումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական