Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպիսի՞ն չպետք է լինել. Սեփական ընտանիքի օրինակի ցուցադրում՝ Աժ ամբիոնից. Yerevan.Today

29/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
article-image

«Yerevan.Today»-ը գրել է.

«Պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր Ազգային ժողովի դրսում և ներսում կատարված միջադեպերը վրդովվեցրել էին: Մինչ Աժ մտնելը նրան անվանել էին «շիշ բռնող», իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում՝ «դավաճան»:

Իշխանական պատգամավորը կատարվածից սրտնեղությունը փորձեց հաղթահարել իր ելույթով: Նա նախ դիմեց ուժայիններին՝ հորդորելով կարգի հրավիրել ակցիայի մասնակիցներին, ապա շարունակեց. «Դավաճան են նրանք, ովքեր 20-30 տարի թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու հողից ու փայտից դիրքեր: Դավաճանները նրանք են, ում կառավարման տարիներին մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Դավաճանը նրանք են, ովքեր իրենց երեխաներին իրենց փեշերի տակ են մտցրել և չեն ուղարկել դիրքեր»:

Այն, որ իշխանությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում հիշում է անցյալը, խոսում թալանի, ժողովդրից խլածի, մարդկանց ունեզրկելու մասին, նորություն չէ, արդեն հնացած և իր արդյունավետությունը կորցրած մանիպուլյացիա է: Այստեղ ամենազավեշտալին այն է, թե իշխանությունից կոնկրետ ով է խոսում այդ մասին:

Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1996-ից մինչև 2000 թվականը կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն էր զբաղեցնում, հետո ազատվեց, որովհետև կատարած չարաշահումներն արդեն բացահայտվել էին: Մամուլը գրում է, որ, այդ ընթացքում, սակայն Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնից պարիսպներով դղյակ կառուցել: Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է:

Բանակից փախչելու կամ զինծառայությունից խուսափելու մասով․ ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, չի ծառայել բանակում: Լրատվամիջոցների տարբեր հարցումներ այդպես էլ մնացել են անպատասխան, թե կոնկերտ ինչ հիմնավորմամբ է Նաիրի Սարգսյանը ազատվել ծառայությունից։ Հղում է արվում շատերի նման անձնական տվյալների պաշտպանությանը:

Թե ինչի համար է ազատվել, պարզ չէ, բայց պարզ է, թե ինչով էր զբաղվում այն ժամանակ, երբ պետք է բանակում ծառայեր: Նաիրի Սարգսյանը սոցապնախարարին էր օգնում, այո, այն նույն սոցապնախարարին, ում ղեկավարծ ոլորտից դժգոհում էր 2018-ին փողոցում: Պարզվում է՝ Նաիրի Սարգսյանը 2012-ից 2018 թվականը զբաղեցրել է սոցապնախարարի օգնականի պաշտոնը: Ինչպես երևում է, ժառանգական է՝ բողոքել մի բանից, ինչում նաև դու ես մեղավոր:

Հարց է առաջանում, երբ Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից խոսում էր թալանով կառուցված դղյակների և բանակից խուսափածների մասին՝ հորն ու եղբորն է՞լ նկատի ուներ, թե ոչ:

Ի դեպ, 2020 թվականին հայտարարագրում նշված է, որ Հայկ Սարգսյանը 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում, համատեղ սեփականատեր է։ Նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017-ին, 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus:

Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին, որը համարժեք է ավելի քան 32 մլն դոլարի: Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հզր. դոլար»։

Աղբյուր՝  Yerevan.Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ անձնական վերահսկողությամբ` Բաքու է տեղափոխվել 2 գերի, Երևան՝ 4. Մուրադով

Հաջորդ գրառումը

«Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

«Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական