Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի ամենաժողովրդական քաղաքական գործիչը. Лента.ру

10/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Gallup International-ի վերջին հարցումների համաձայն՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը շարունակում է ժողովրդականություն վայելել: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ հայ հասարակության շրջանում աճում է անվստահությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ, և մերժվում է նրա ուղեգիծը: Սա նշանակում է, որ Քոչարյանը և նրա կոալիցիան գործնականում մրցակիցներ չունեն քվեարկության նախօրեին: Ընտրությունները կարող են լինել լարված քաղաքական սեզոնի ավարտը, որի հիմնական իրադարձությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղության համաձայնագրի ստորագրումն էր: Lenta.ru-ն պարզել է, թե ինչպես կարող են փոխվել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, եթե Քոչարյանը հաղթի, և ինչի վրա է խաղադրույք կատարում նրա թիմը:

Բազմավեկտորության ավարտը

Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից և ձգձգվող քաղաքական ճգնաժամից հետո  Հայաստանը փորձում է կարգավորել իրավիճակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Դրանք տեղի կունենան երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին: Նախընտրական մրցավազքի պաշտոնական մեկնարկը տրվել է երկուշաբթի՝ հունիսի 7-ին: 26 կուսակցություն և դաշինք մտել են իշխանության համար պայքարի մեջ:

Առաջին օրերից պարզ դարձավ, որ նոր վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդը, որը երկիրը հնարավոր է դուրս բերի ճգնաժամից, կլինի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընտրություններից մի քանի օր առաջ նրա քաղաքական դաշինքի և Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի միջև անջրպետը ընդամենը 2 տոկոս է:

Ըստ Քոչարյանի` Փաշինյանի գլխավորած ներկայիս կառավարությունը ի վիճակի չէ համարժեք գնահատել երկրի ներսում ստեղծված իրավիճակը և միջազգային ասպարեզում հարաբերություններ կառուցել դաշնակիցների հետ: Իր հերթին, բարձրաձայնելով խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին, Քոչարյանն ընդգծել է, որ «ինքը երբեք չի փորձել խաղալ բոլոր ճակատներում»: Դրանից հետո բազմավեկտոր աշխարհաքաղաքական սխեմաներից հրաժարվելու այս կոչը մշակվել է «Հայաստան» դաշինքի ծրագրում: Քոչարյանն ու նրա համախոհները հստակ ասում են, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանը պետք է դառնա Հայաստանի առանցքային գործընկերը, ինչպիսին մինչև 2018 թվականն էր:

Սրա մասին է վկայում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդի հեռախոսային խոսակցությունը: Կրեմլը նախընտրում է գործ ունենալ ուժեղ և համակարգված խաղացողների հետ: Մինչդեռ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության եկավ «թավշյա հեղափոխությունից» հետո, իր ռուս գործընկերների մոտ չկարողացավ ինքնահաստատվել:

Փաշինյանի իշխանության գալով՝ կողմնորոշումը դեպի Ռուսաստան մղվել է երկրորդ պլան: Սիրախաղերը ՆԱՏՕ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ գրավել են առաջին տեղը: Աշխարհաքաղաքական այս կոպիտ սխալի արդյունքը եղավ պատերազմը Լեռնային Ղարաբաղում… Այդժամ Փաշինյանի շուրթերից հնչող հակառուսական հռետորաբանությունը հասավ իր գագաթնակետին: Փորձելով արդարացնել ձախողված ռազմական գործողությունը՝ նա հրապարակավ հայտարարեց «ռուսական «Իսկանդերի» անարդյունավետության մասին (օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում. – Lenta.ru)։ Ճիշտ է, հետագայում Փաշինյանը հետ վերցրեց իր խոսքերը:

«Որպես հայ՝ ես կցանկանայի, որ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնանար իր դաշնակցային պարտավորությունները կատարելու վրա: Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում էր ամեն ինչ անել, որպեսզի արագ դադարեցնի հակամարտությունը և դուրս գա այս անհարմար ձևաչափից, որը ստեղծվել է այս պատերազմի արդյունքում»,– նշել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։

Նման աշխարհաքաղաքական վայրիվերումներն աջակցություն չեն գտել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում, ո՛չ էլ հայկական սփյուռքում: Իրավիճակը սրվել է այն փաստով, որ Հայաստանը, կորցնելով Ռուսաստանին որպես արտաքին քաղաքական ասպարեզի հիմնական գործընկեր, լուրջ դաշնակիցներ ձեռք չբերեց ի դեմս Եվրամիության (ԵՄ) և ԱՄՆ-ի: «Այս ֆոնին՝ շրջադարձը դեպի Ռուսաստան, կարծես, ամենատրամաբանական որոշումն է, որն ակնհայտորեն աջակցություն կգտնի միլիոնավոր հայերի կողմից երկրի ներսում և արտերկրում»,- կարծում է «Հայաստան» դաշինքը:

Ուժեղ բանակ – ամուր խաղաղություն

Ռուսաստանի հետ գործընկերությունը նույնպես կարևոր է ռազմական դիրքերը ամրապնդելու տեսանկյունից: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, որը կարող է տնտեսական վերափոխումների լոկոմոտիվ դառնալ, վեկտոր է, որի մասին Քոչարյանը բազմիցս բարձրաձայնել է:

«Իմ զգացողությունն այն է, որ մեր հասարակության ճնշող մասը շարունակում է վերաբերվել Ռուսաստանին` որպես այս տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորի, որպես միակ երկիր, որն ընդունակ է դիմակայել թուրքական էքսպանսիան», – նշել է   Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա միանգամայն իրատեսական է համարում Սյունիքում մեկ այլ ռուսական ռազմաբազա ստեղծելու գաղափարը: Սակայն դրա համար, ըստ Քոչարյանի, անհրաժեշտ է ունենալ մարտունակ Հայաստանի զինված ուժեր: Սա երկրին կտա պատշաճ կշիռ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում: «Հակառակ դեպքում ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի: Եթե ուզում ենք, որ խնդիրները լիովին լուծվեն գործընկերության հիման վրա, մենք պետք է արագ վերականգնենք բանակը և դաշնակիցների հետ միասին ամրապնդենք երկրի անվտանգությունը », – ասել է Քոչարյանը և ավելացրել, որ ցանկացած այլ ճանապարհ կնշանակի ինքնիշխանության մասնակի կորուստ:

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ նաև այլ ուղղություններով: Արագածոտնի մարզի բնակիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Քոչարյանը կրկնել է Ռուսաստանի դերը և դրա ազդեցությունը հայկական արդյունաբերության վրա. «Մեզ այս բաղադրիչն է պետք: Քանի որ այժմ Ռուսաստանում աճում է ամբողջ ռազմական արդյունաբերությունը և, ընդհանուր առմամբ, արդյունաբերությունը, մենք կարող ենք սերտ ինտեգրման մոդելներ գտնել »:

Նման մոդելներն իսկապես շատ են: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ծրագիրը խոսում է առնվազն երեք արդյունաբերության զարգացման մասին, որոնցում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կարող է իսկապես փոխշահավետ լինել: Դրանք ճանապարհների, գյուղատնտեսական հատվածի` հայկական արտադրանքի ավելի սերտ արտահանմամբ ռուսական շուկաներ և առողջապահության ենթակառուցվածքային նախագծերն են, որտեղ Ռուսաստանի փորձը կիրառելի է նաև հայկական իրողությունների համար:

Քոչարյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում հավատարիմ դաշնակից ձեռք բերել ի դեմս Հայաստանի, որը գնալով դառնում է Թուրքիայի հավակնությունների օբյեկտ: Քաղաքական գործիչն ինքը միաժամանակ բազմիցս նշել է, որ հայ հասարակության ճնշող մասը մնում է անդրդվելի Ռուսաստանի` որպես հիմնական գործընկեր ընկալման հարցում:

Այսպես թե այնպես, վերջնական պատասխանը, թե որ աշխարհաքաղաքական կողմնորոշումն է ընտրելու Հայաստանը, կտա առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Պառլամենտի տեղերի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ կառավարություն կազմելու իրավունքի համար պայքարը արդեն սկսվել է: Այս ֆոնին Հայաստանը շարունակում է բազմաթիվ փորձություններ ապրել: Դա նշանակում է, որ ընտրություններում հաղթողը պետք է երկիրը տանի հակաճգնաժամային ճանապարհով, որը կլուծի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի և ռուս-հայկական հարաբերությունների նոր մոդելի կառուցման հետ կապված:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարուքյանը Ֆիլիպ Ռիքերին է հանձնել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ սանկցիաների ցուցակը. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Քոչարյանը Արագածոտնի մարզում, (տեսանյութեր)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Քոչարյանը Արագածոտնի մարզում, (տեսանյութեր)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական