Բացատրություն կա՝ ինչո՞ւ է Արցախի դրոշն այնպես ազդում իրենք իրենց իշխանությունն համարողների վրա՝ ոնց որ կարմիր կտորը ցլի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Արցախի դրոշը ԱԺ ամբիոնում մնաց բառացիորեն մի քանի րոպե։ Իսկ հիմա իրար հերթ չտվող ելույթներն են մեզ աշխատավարձից զրկելու մասին՝ իրենց պատկերացումներով սպառնում են էլի։Ոչինչ, սա էլ կանցնի, մինչ այդ համբերություն մեզ բոլորիս»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ նիստերին եւ մեկնում են Արցախ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Արցախի փոքր դրոշ ամրացրեց ԱԺ ամբիոնին, որը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ պոկեց: