Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինձ համար ցավալի է արձանագրել, որ առաջնագծում մարտական խնդիր կատարելու իրավունք ունեցող հրամանատարներին վերածել են «կլուբնիկի դերը բանակում» քարոզը լսող զանգվածի. Սեյրան Օհանյան

28/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ։

«Այսօր տոն է․․․

Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման տարեդարձը։ Վերաբացելով պատմության այդ հիրավի հերոսական էջը, որից անցել է 103 տարի, մեզ համար ցավալիորեն` այսօր նորից կանգնած ենք նույնաբովանդակ մարտահրավերի՝ լինելիության կամ չլինելիության, աշխարհի քարտեզի վրա մեր պետությունը ունենալու կամ չունենալու սպառնալիքի առջև։

Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում մենք հերոսական պայքար մղեցինք՝ Հարավային Կովկասում ստեղծելով երկու անկախ պետություն՝ Հայաստանը և Արցախը՝ մարտունակ բանակով, ռազմավարական հզոր դաշնակցով, աշխարհի հետ դիվանագիտական կայուն հարաբերություններով, իսկ անցյալ դարասկզբի հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող և ժխտումը քրեականացնող գործընթացներից, քաղաքակիրթ երկրների ընդունած բանաձևերի հրապարակումից հետո հայ ժողովուրդը աշխարհին ներկայացավ որպես դարասկզբի եղեռնից հետո հաղթանակած և այդպիսով իր հպարտությունը վերագտած ժողովուրդ։

Շուրջ 30 տարի ծանրագույն կորուստների, տառապանքի գնով, Հայրենիքի, հողի պաշտամունքի, արյան կանչով պաշտպանել ենք մեր սահմանները։

Ես պատիվ եմ ունեցել մեր պետության նախագահների, ժողովրդի հետ ստեղծել ու ղեկավարել արժանապատիվ, հաղթանակած բանակ, որտեղ յուրաքանչյուր զինծառայող սահմանված ժամանակահատվածում ճշտգրիտ կատարել է իր պարտականությունները, որտեղ արժանապատվությունն ու Հայրենիքի սուրբ հողը ամենաթանկ արժեքն են եղել, որտեղ հրամանատարն ու զինվորը, կողք կողքի իրենց կյանքը զոհաբերելով, գիշեր ու զօր պաշտպանել են մեր ժողովրդի արյամբ գծված սահմանները։ Իսկ այսօր հակահայ, հակապետական, անարժանապատիվ մի խառնամբոխ, որի համար պետական սահմանի չափանիշը ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից շրջանառության մեջ դրված GPS-ն է, փորձում է ներկայացնել որպես «երկնքից թափվող փրկության մանանա»։ «Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

Հայոց պետականության հիմքը եղել է, կա ու լինելու է Հայկական բանակը։

Ես չեմ կարող սառնասրտորեն նայել՝ ինչ է կատարվում այսօր մեր բանակի հետ, որտեղ Հայրենիքին անձնուրաց ծառայող սպաներ, զինվոր, նվիրյալներ կան, որոնց արյան կարմիր գույնով է ներկվել Արցախի ու Հայաստանի սահմանը․ այսօր նրանց փորձում են վերածել անզոր ու անկարող, գույնզգույն համազգեստ կրող, ձևական և անորոշ գործառույթներով միավորման։

Ինձ համար ցավալի է արձանագրել, որ առաջնագծում ինքնուրույն որոշում կայացնելու, մարտական խնդիր կատարելու իրավունք ունեցող հրամանատարներին վերածել են «կլուբնիկի դերը բանակում» քարոզը լսող զանգվածի։

Իմ հրամանատարն ու զինվորը մարտի դաշտից, իրենց կյանքը վտանգելով, հանել են մարտական ընկերների անշնչացած դիակները, որպեսզի անգամ այդ վիճակում թույլ չտան՝ թշնամին չպղծի։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարները, գեներալները, սպաները, զինվորները շուրջ 30 տարի անառիկ են պահել Արցախն ու Հայասատանը, և ծանր կորուստների գնով, ցավոք, այսօր ապացուցվեց, որ Արցախը թուրքին նվիրաբերելով ոչ թե փրկում, այլ կործանում են Հայաստանն ու հայ ժողովրդին ամբողջությամբ։ Իսկ նրանք, ովքեր քամահրանքով քննադատում էին «ոչ մի թիզ»-ականության կողմնակիցներին, այսօր պետք է արձանագրեն, որ անգամ մեկ միլիմետր հողի համար չարժեր սակարկել թուրք բաշիբոզուկի հետ, որովհետև դրանից հետո նրանք հայտնվեցին Սյունիքում, Գեղարքունքում, իսկ վաղը, չկասկածեք, կարող են լինել նաև Երևանում։Արցախի կապիտուլյացիան ստորագրած, այժմ սուվերեն Հայաստանում ադրբեջանական անկլավների հարց բարձրացրած և անգամ դիվանագիտական թեզ դարձրած, թուրքական քարոզ իրականացնող թափառախմբին մնացել է 24 օր։ 

Կարևորելով Ռոբերտ Քոչարյանի անցած մարտական ճանապարհը, պետականաստեղծ գործունեությունը Արցախում և Հայաստանում՝ կոչ եմ անում նորանկախ Հայաստանի բոլոր պետականամետ գործիչներին, մեր մարտական ընկերներին, մտավորականներին, ողջ հայ ժողովրդին վստահել և համախմբվել նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի շուրջ։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունը պայքար է լինելու թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայությամբ Արցախը կապիտուլյացրած, մեր պետականության հետագա անկումը նախապատրաստող, դեռևս կառավարող ուժի դեմ։

Դո՛ւրս շպրտենք թուրքական շարասյունը Հայաստանի սահմաններից։

Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդի պետականության և անկախության համար մղված սրբազան պայքարի նահատակ և ողջ նվիրյալներին։

Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանը», – ասվում է Սեյրան Օհանյանի ուղերձում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ էր կատարվում Հայաստանում 103֊104 տարի առաջ

Հաջորդ գրառումը

Փաստացիորեն արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը գնում են «Կոնսենսուս մինուս մեկ» ֆորմատով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Նորություններ

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Փաստացիորեն արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը գնում են «Կոնսենսուս մինուս մեկ» ֆորմատով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական