Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ կյանքի 38 տարիների ամեն օրվա և ժամի համար կարող եմ տալ հանրային հաշվետվություն. Իշխան Սաղաթելյան

26/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես իմ կյանքի 38 տարիների ամեն օրվա և ժամի համար կարող եմ տալ հանրային հաշվետվություն, երբևէ բարձրաստիճան պաշտոնյա չեմ եղել, բացառությամբ իշխանափոխությունից հետո այդ 4 ամիսը, երբ մարզպետ նշանակվեցի, նույնիսկ հեռավոր ծանոթ կամ բարեկամ չեմ ունեցել, կուսակցության մեջ էլ ղեկավար դիրք չեմ ունեցել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով օգտատերերի հարցերին, թե որտեղից նրան այդքան կարողություն:

Սաղաթելյանը կատակեց՝ ասում են նաև ունեմ 5 հարկանի առանձնատուն 12 աղախիններով: «Ընտանիքս և ես մշտապես զբաղվել ենք բիզնեսով, առաջին ընկերությունս ստեղծել եմ 2005 թվականին, երբ ուսանող էի, սա հանրային փաստ է: 15 տարի 16-18 ժամ գիշեր, ցերեկ աշխատել եմ, ոչ մեկից ոչ գողացել եմ, ոչ թալանել եմ, ոչ էլ որևէ մեկի հետ կապ եմ ունեցել: Ներողություն անհամեստության համար, իմ գիտելիքների, իմ աշխատասիրության, իմ ընդունակությունների հաշվին զբաղվել եմ բիզնեսով, աշխատել եմ: Չափազանցություն է այն ամեն ինչը, որ խոսվում է: Այո ես բիզնեսով եմ զբաղվել ստեղծել եմ աշխատատեղեր, վճարել եմ հարկեր»,- ասաց նա և ընդգծեց՝ հիմա ևս զբաղվում է և քանի դեռ օրենքը չի արգելում, զբաղվելու է գործարարությամբ:

Սաղաթելյանն ընդգծեց՝ ընդհանրապես, վերջին շրջանում մեր հասարակության մեջ, ովքեր բիզնեսով են զբաղվել, փոքր կարողություններ ունեն, դարձել են թիրախ, պետական մակարդակով այդ մարդկանց դեմ հակաքարոզչություն է իրականացվում:

«Գիտե՞ք ինչի, որովհետև այսօրվա իշխանության եկած մարդիկ մինչև նախարար, պատգամավոր կամ մարզպետ դառնալը որևէ օգտակար գործ չեն արել, որևէ բարիք չեն ստեղծել, ուստի ակնհայտ հակաքարոզչություն կա այն մարդկանց նակատմամբ, ովքեր այս երկրում աշխատել ու ապրել են: Պետք է բոլորը հասկանան՝ այն մարդիկ, որոնք իրենց լվացքի մեքենան ու հեռուստացույցը ապառիկ չեն գնել, պարտադիր չէ գող կամ թալանչի լինեն: Ես երբեք պաշտոնյա չեմ եղել, այդ դիրքից չեմ օգտվել, այն կարողությունները, որ ունեմ ստեղծել եմ ես ու դրա համար միայն կարող եմ հպարտանալ»,- հայտարարեց նա:

Հարցին էլ՝ «Ծովասար» հյուրանոցային համալիրն իրենն է, թե՝ ոչ, նա ասաց. «Այդ հյուրանոցը պատկանում է ընտանիքիս, հարյուր տոկոս բաժնետերը հայրս է. ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին, 5 տարի է տևել համալիրի շինարարությունը: Կառուցվել է վարկային միջոցներով, ամայի դաշտում, մի հրաշալի համալիր ենք ստեղծել, ստեղծել ենք աշխատատեղեր և հաջողել ենք»:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական է, բայց Հայրենիքի փրկության շարժումը չկարողացավ այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, անշուշտ նոր ռազմավարության խնդիր ունենք և ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար․ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ կմասնակցե՞ն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին, նա պատասխանեց. «Նախ այն պնդումները, թե ընդդիմությունը չի ուզում ընտրություններ մանիպուլյացիա է ու կեղծ, ընդդիմության առաջին պահանջներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Խնդիրն ուրիշ տեղ է՝ մենք ասում ենք, որ այդ ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները: Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրությանը և մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը, թե ինչպես ու երբ ենք պատկերացնում այդ ընտրությունները»:

Նրա խոսքով՝ իրենք հիմա մասնակցել, չմասնակցելու հարց չեն քննարկում, այլ քննարկում են օր առաջ չարիքի կառավարությանն իշխանությունից հեռացնելու շուրջ:

«Մենք առաջարկել ենք թեկնածու, որը հաջորդ ընտրություններին կողմ չի լինելու, չի մասնակցելու, երկրին բերելու է խաղաղություն ու կայունություն, որից հետո, իհարկե, պետք է ժողովուրդը որոշի: Իսկ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռին, փորձում է իր գլխավորությամբ անել ընտրություն: Այն հիմնավորումը թե 2018-ին չի կեղծել, փաստ չէ, որ հիմա չի կեղծի, այն ժամանակ չի ունեցել կարիք, հիմա չունի այդ վստահությունը ու ակնհայտ է, որ պետք է կեղծի, ընտրվի, որպեսզի չդատվի: Իր համար ակնհայտ է՝ հաջորդ իշխանությունը արդար դատաքննություն է կազմակերպելու պետական դավաճանության մեղադրանքով, դրա համար նա իր վախերից ելնելով, ամեն ինչ անելու է ընտրությունները կեղծելու համար»,- նշեց նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանում հրդեհվել է վագոն-տնակ

Հաջորդ գրառումը

Նաիրա Զոհրաբյանը ԵխԽՎ-ի գործընկերներին կոչ է արել անել առավելագույնը հայ ռազմագերիների վերադարձի համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Նաիրա Զոհրաբյանը ԵխԽՎ-ի գործընկերներին կոչ է արել անել առավելագույնը հայ ռազմագերիների վերադարձի համար

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական