Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию». Կոլերով․ «Հրապարակ»

12/08/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրապարակ»-ը գրում է․

Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ մեր վեճ-զրույցը տխուր ու հուսահատ ստացվեց: Ես փորձում էի ամեն կերպ լույս տեսնել թունելի վերջում, նա ասում էր, որ 19 տարի զբաղվել է հայկական հարցերով, և առաջինն ինքն իրեն խոստովանում է, որ չգիտի՝ ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից: «Լաչինի միջանցքից դուրս ես գալիս, գնում ես դեպի Հայաստան, և այնտեղ ընդամենը 3 բնակեցված կղզյակ կա, մնացածը անապատ է:

Ռուսներն այնտեղ կբնակվե՞ն: Երբեք: Ռուսների համար այնտեղ շոգ է: Ինչպես Երևանն է մեկուսացված «միլիոննիկ», ինչպես Վատիկանը, այդպիսին էլ Ստեփանակերտն է: Սրանք դառը իրողություններ են, որոնց մասին դժվարանում եմ խոսել: Հայերը լավ կլինի իրենց քթի տակ նայեն: Հավ ման տալու տեղ չունեն արդեն, բայց անընդհատ խոսում են ռուսների մասին: Ես 19 տարի զբաղվում եմ հայկական հարցերով, և առաջին անգամ սկսել եմ ինքս ինձ խոստովանել, որ չունեմ էլ ոչ մի իդեա: Որովհետև ոնց որ խուլ պատի խփեմ` ոչ մի արձագանք»: 

– Հայաստանում հիմնականում դեպրեսիվ տրամադրություններ են, մարդիկ ոչ մի լավ բան չեն սպասում: Թեև բնակչության մեծ մասի հայացքն ուղղված է դեպի Հյուսիս, բայց այսօր ռուս խաղաղապահներին մեղադրում են պասիվության մեջ, մեր վարչապետը նույնիսկ խոսեց ռուսական կողմի թողտվության  մասին, որի պայմաններում էլ տեղի ունեցավ վերջին սրացումը շփման գծում: Դուք համաձա՞յն եք նման գնահատականի հետ և ինչի՞ հետ է կապված խաղաղապահների պասիվությունը:  

– Ինչո՞ւմ է պասիվությունը: 

– Նրանում, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, կրակում են, օրինակ, իսկ ռուս խաղաղապահները չեն պատասխանում: 

– Դե, կրակելն  անձրևի նման մի բան է դարձել: Իսկ Երևանը կատարե՞լ է պայմանավորվածությունները: 

– Այո, հիմնականում, միայն Լաչինին զուգահեռ ճանապարհը չենք սարքել, դրա համար էլ դեռ ժամանակ կա, ի՞նչ պրետենզիա ունեք Երևանին: 

– Հայկական զորքը միայն հիմա է դուրս բերվել, բառացիորեն հենց հիմա, այն էլ միայն վերջին սրացման պահին: Երևի թե պետք է նախ կատարել պայմանավորվածությունները և հետո նոր պահանջներ ներկայացնել: Դա` առաջինը: Ինչ վերաբերում է ձեր հարցին: Խաղաղապահները ընդամենը միջնորդ են հակամարտող կողմերի միջև և չեն կարող ոչ մի կողմից հանդես գալ: Դա ևս փաստ է: Նրանք չեն կարող պարտավորություն վերցնել, օրինակ, կառուցելու Լաչինի այդ զուգահեռ ճանապարհը: Ո՞վ  չի կառուցել այն: Հայաստանը չի կառուցել: Ադրբեջանը ճանապարհի իր հատվածը ավարտել է: Բերձորը դատարկ է, ես անցել եմ ու տեսել եմ, որ այնտեղ մարդ չկա: 

– Բայց Բերձորում կան որոշ քանակով բնակիչներ, շատ չեն, բայց կան, Լաչինի այդ երեք բնակավայրում մոտ 100 ընտանիք է մնացել: 

– Ոչ: Օֆիցիալ տվյալներով, այնտեղ 10 մարդ կա: Բերձորում ոչ մի մարդ չի մնացել: Ես այնտեղով անցել եմ ու պատահաբար տեսել եմ կանգառում մի երիտասարդ կնոջ երկու երեխաների հետ, վերջ: Օֆիցիալ տվյալներով Բերձորը դատարկ է: Ինչո՞ւ են հայկական իշխանությունները պահանջում, որ Բերձորի շրջակայքում մարդիկ չայրեն իրենց տները: 

– Դա հերքվել է Արցախի իշխանությունների կողմից, ասել են, որ նման բան չի եղել, որ մարդիկ սխալ են հասկացել, որ ասվել է՝ որպես բարոյական փոխհատուցում կարող եք այրել տները: 

– Դա միայն խոսակցություն է: Բնակիչներին ասել են՝ մի ոչնչացրեք տները, որովհետև փոխհատուցումը վճարում է Ադրբեջանը եւ այլն: Հենց սկսում ենք խորանալ այս հարցերի մեջ, շատ տխուր պատկեր ենք ստանում: Օրինակ, ես, որպես երրորդ կողմ, ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դադարեցնել Բերձորով անցնող Լաչինի միջանցքի գործարկումը և նոր ճանապարհ կառուցել: Ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում: Ասենք, ինչ-որ մարդիկ ուզում են  փող ծախսել: Իտալիայում, օրինակ, ճանապարհաշինության համար հատկացված գումարների 40 տոկոսը մարդիկ դնում են իրենց գրպանը: Հիմարներ, որոնք սա չեն հասկանում, չկան, բայց քաղաքական իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ է պետք մի Լաչինի միջանցքը փոխել մեկ այլ միջանցքով, կամ ճանապարհով:  

– Անկեղծ ասած, մենք էլ դա չենք հասկանում, բայց դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից մեկն է և ամենևին հայկական կողմի պահանջը չէ: 

– Ախ, ուզում եք ասել, էլի Պուտի՞նն է մեղավոր: 

– Ես նման բան չասացի, բայց պատասխանատու են ստորագրողները: Ի վերջո, ես ներկայացնում եմ հասարակ մարդկանց տեսակետը, որոնք ի սկզբանե համաձայն չեն եղել այդ փաստաթղթի տրամաբանությանը և Նիկոլ Փաշինյանին են մեղադրում դրա համար: Բայց ունենք այն, ինչ ունենք: 

– Գիտե՞ք ինչ եմ ուզում ասել: Երևանի ջանասիրությունը` շուտափույթ և արագ գցել իր վրայից Ղարաբաղի համար պատասխանատվությունը տեսանելի է ամբողջ աշխարհին: Հիմարներ չկան: Միակը, ինչը զորքերի դուրս բերումը հետո կապում է Հայաստանը Արցախի հետ` սուբվենցիաներն են, դոտացիաները, էլ ոչինչ: Ես ձեզ հարց տամ: Ասենք, դուք ղեկավարում եք 100 հոգանոց կոլեկտիվ, և ձեզ դոտացիա են տալիս են ոչ թե 100, այլ 300 հոգու համար: Ինչո՞ւ: 

– Որ գրպա՞նս դնեմ: Չգիտեմ…

– Պատասխանը հռետորական է՝ դա բիզնես է: Եւ հիմա դա տեղի է ունենում: Բիզնեսը կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, բայց այն կա, կատարվում է: 

– Արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը: 

– Դա հասկանալի է: Եւ հիմա Ռուսաստանի խնդիրը և ռուս խաղաղապահների խնդիրը, ինչպես ես եմ հասկանում, նրանում է, որ պահպանեն Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ այդ վճարումները, դոտացիաները Ռուսաստանը ստիպված է լինելու վերցնել իր վրա: Իհարկե, ոչ բիզնես-չափերի: Ռուսաստանը չունի դրա վրա փող սարքելու խնդիր: Բայց կլինի ռեզերվային ֆոնդ, որի ապահովումը Ռուսաստանը կվերցնի իր վրա: Այն իր վրա վերցնելու համար Ռուսաստանը պետք է ունենա անվտանգության  երաշխիքներ, որոնք պետք է իրենց վրա վերցնեն Ադրբեջանը, Ռուսաստանը և, հավանաբար, Թուրքիան: Համար մեկ հարց՝ 100 տարի առաջ արդեն եղել են պայմանավորվածություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ղարսի և Մոսկվայի պայմանագրերը: Դրանց արդյունքում տրվել են երաշխիքներ, որ Ռուսաստանն իր հովանու տակ կվերցնի Նախիջևանի մարզը: Նախիջևանում, այնուամենայնիվ էթնիկ զտում եղավ: Երաշխիքները չգործեին: 

– Եւ հիմա էլ չեն գործի, կարծում եմ: 

– Տեսեք, դուք նախօրոք արդեն որոշեցինք: 

– Մենք ելնում ենք  նրանից, ինչին ամեն օր ականատես ենք լինում: 

– Եթե դրանք չաշխատեն, եթե հայկական բնակչությունը Լեռնային Ղարաբաղի մնացյալ տարածքից դուրս գա, հեռացվի այնտեղից, ապա մեր խաղաղապահները պետք չեն լինի, դա կլինի վերջը, ուրեմն հարցը կփակվի: Ես երկար դիմադրում էի Լեռնային Ղարաբաղն Արցախ վերանվանելուն, և միայն վերջերս հասկացա, թե ինչու են այն վերանվանում՝ որովհետև Լեռնային Ղարաբաղից մնաց միայն Արցախը, ըստ տարածքի:

– Ձեր կանխատեսմամբ, ռուս խաղաղապահների մանդատը կերկարացվի՞: 

– Վախենամ՝ ոչ: 

-Իսկ ինչո՞ւ: 

– Որովհետև Ադրբեջանը չի ուզում: 

-Եւ ամեն կերպ ցու՞յց է տալիս դա: 

– Այո, նախ դա է, երկրորդն էլ՝ Երևանը դրա համար չի պայքարում: Ռուսաստանը վաղուց է դուրս եկել Մինսկի ֆորմատից ու բազմիցս դա հաստատել է: Ի՞նչ է անում Երևանը: Ջերմագին համբուրվում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, կարծես թե այն լեգիտիմ է: Չէ՞ որ եթե մեկը դուրս է եկել Մինսկի խմբից, մնացած երկուսն արդեն ոչինչ են, խումբը ոչինչ է դառնում, ոչ լեգիտիմ: Ինչո՞ւ եք նրանց հետ համբուրվում: Ի՞նչ եք դրանով ցույց տալիս, ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию»: Եւ նման վերաբերմունքի պարագայում դուք ուզում եք պայքարել խաղաղապահների  ներկայությունը պահպանելու համա՞ր:  

– Բայց Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցերը մշտապես քննարկում է Պուտինի հետ: 

– Դրանք միայն բառեր են: Փաշինյանը օր ու գիշեր անցկացնում է  Բրյուսելում, մշտապես խոսում է Մինսկի խմբի մասին, նա այդպես պայքարում է խաղաղապահների՞ համար, թե՞ այդ արդեն առասպելական Մինսկի խումբն է նրան խաղաղապահներ խոստացել ուղարկել: Ոչ: Ոչ ոք այնտեղ չի մտնի` բացի ռուսներից: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ խաղաղապահ զորախմբի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է

Հաջորդ գրառումը

Այս փակուղու բացվելով Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն կունենա դեպի Միջին Ասիա. թուրք պատգամավոր. Yerevan Today

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

Այս փակուղու բացվելով Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն կունենա դեպի Միջին Ասիա. թուրք պատգամավոր. Yerevan Today

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական