Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է ասել Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականի պահանջի մասին Ծառուկյանին և Մարուքյանին. ԲՀԿ-ից հերքում են հանդիպման փաստը. 168.am

06/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ ընտրությունների գնալու հարցով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ:

«Կարող եմ ասել, որ որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք, և ըստ էության վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ: Բայց մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը»,- Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի հետ հանդիպումից հետո սպասվում էր նաև հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Այդ առնչությամբ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասել էր. «Այդ որոշումը պետք է ձևավորվի բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում, իհարկե, ի հայտ եկած նոր իրողությունների, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և, ըստ այդմ, քաղաքական դիրքորոշում: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում մեր անձնական դիրքորոշումը՝ հարցի հետ կապված, ներկայացնելուց, մինչև այն պահը, երբ քաղաքական խորհուրդը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկի հարցը և իր դիրքորոշման մասին կհայտարարի»:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ երեկ այդ հանդիպումը կայացել է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է վերջինիս կեցավայրում: Մեր տեղեկություններով՝ թե Էդմոն Մարուքյանը, և թե Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի առաջ դրել են Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից հրաժարվելու խնդիրը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե այդ հարցը լուծված է, Օնիկ Գասպարյանը մինչև մարտի 9-ը, այսինքն՝ հրապարակված ժամկետի ավարտը, աշխատանքից ազատվելու է: Դիմադրություն, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի լինելու:

Ավելին, նաև ասել է, թե Օնիկ Գասպարյանը լուռ հեռանալու է, ինքը Գլխավոր շտաբի նոր պետ է նշանակելու, անձամբ է նրան ներկայացնելու, և ԳՇ-ն էլ հանգիստ ընդունելու է այդ իրողությունը:

Ըստ մեր աղբյուրների՝ ԱԺ երկու նշված խմբակցությունների ղեկավարներն էլ համաձայնել են բանակցությունները շարունակել և համաձայնության գալ Օնիկ Գասպարյանի խնդրի լուծումից հետո:

Այդ իրողության պայմաններում նույնիսկ արտահերթ ընտրությունների օրեր են նշվել՝ կամ ապրիլի 25, կամ մայիսի 2:
Լուրը ճշտելու նպատակով մենք կապ հաստատեցինք նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, ով կտրականապես հերքեց Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին խոսակցությունները:

«Չկա նման բան, բացառված է: Գագիկ Ծառուկյանը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ոչ երեկ, ոչ այսօր»,-ասաց Արման Աբովյանը:

Աղբյուրը` 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի. Սենոր Հասրաթյան

Հաջորդ գրառումը

Պատվաստումն օգնում է ծերացման դանդաղեցմանը. մասնագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Հաջորդ գրառումը

Պատվաստումն օգնում է ծերացման դանդաղեցմանը. մասնագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական