Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը:
Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։
Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։
Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։

Վլադիմիր Մարտիրոսյանը հետևյալ դիտարկումն է արել.
«Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը: Եկեղեցին Աստծո տունն է: Հոգևորականը Աստծո և եկեղեցու սպասավորը:
Քրիստոնյա ժողովուրդը Աստծո և եկեղեցու հավատավոր զավակն է: Պետությունն ի դեմս աշխարհիկ իշխանության՝ որևէ իրավական, սահմանադրական գործառույթ չունի ստիպելու Հայ Առաքելական Եկեղեցուն որևէ բան:
Ազդեցության և քաղաքական կամքի թելադրման նույն իրավական և սահմանադրական գործիքները սահմանված են: Այդ գործիքներից դուրս յուրաքանչյուր մարտահրավեր և ներգործություն անընդունելի է և կոչվում է իշխանական վոոլյունտարիզմ:
Պարտավորվում եմ ՀԱԵ-ի նկատմամբ օրենքի ու սահմանադրթյան տառից և ոգուց դուրս յուրաքանչյուր մարտահրավեր, սպառնալիք և շանտաժ ընդունել որպես անձնական մարտահրավեր և նեցուկ լինել այն չեզոքացնելուն»: