Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժամանակը սպառվում է․ կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձ­րացման խնդրի առաջ. «168 ժամ».

18/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը: Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին։««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկ­տեմբերի 30-ին երկարաձգել են Հա­յաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար»,- հայտա­րարեց «Գազպրոմը»:

Այդ ընթացքում նախատեսվում էր շարունակել բանակցությունները մատակարարվող գազի գնի վերա­բերյալ: Գործող պայմանագիրը, որը ստորագրվել էր 2019 թ. վերջին, մեկ տարի ժամկետով էր: Այն պիտի ավարտվեր անցած տարվա դեկտեմ­բերի 31-ին և ստորագրվեր նոր պայ­մանագիր։Բայց նոր պայմանագիր չստո­րագրվեց: Որպես բարի կամքի դրսևորում ռուսական կողմը 3 ամ­սով երկարաձգեց գործող պայմանա­գիրը:

ժամկետն ավարտվում է մարտի 31-ին: Դա նշանակում է, որ հաշված օրերի ընթացքում պետք է հստակեց­վի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը:

Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարտի 16-18-ը Ռուսաս­տան է գործուղվել պատվիրակու­թյուն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Թեև որոշ­ման մեջ նշված չէ այցի բուն նպա­տակը, այնուհանդերձ դատելով պատվիրակության կազմից, կարելի է ենթադրել, որ այն կապված է գազի գնի շուրջ ընթացող բանակցություն­ների հետ: Մհեր Գրիգորյանը վերջին տարիներին այս հարցով հայկական կողմի գլխավոր բանակցողն է: Պատ­վիրակության կազմում ընդգրկված են նաև էներգետիկայի ոլորտը հա­մակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայու­թյունները համակարգող հանձնաժո­ղովի նախագահը:  

Թե այս անգամ ինչո՞վ կվերադառ­նա պատվիրակությունը Մոսկվայից, շուտով կիմանանք: Մի բան փաստ է, որ մինչև հիմա վարվող բանակցու­թյունները մեր օգտին չեն եղել: Նիկոլ Փաշինյանի կառավարությանն այդ­պես էլ չհաջողվեց հասնել գազի ներ­մուծման գնի նվազեցման:

Ընդհակառակը՝ 2019 թ. այն թան­կացավ: Ստորագրվեց պայմանագիր ներմուծման գինը 10 տոկոսով բարձ­րացնելու վերաբերյալ: Եթե մինչ այդ Հայաստանը ռուսական գազը ստա­նում էր 150 դոլարով, սկսեց ստանալ 165 դոլարով:

Այդ գինը գործում է նաև այս պա­հին: Սակայն այն սպասում է վերա­նայման:

Եթե չհաջողվի հասնել ներմուծ­ման գնի նվազեցման, ապա դա ազ­դելու է նաև ներքին սակագների վրա: Նույնիսկ ներմուծման այսօրվա գնի պահպանումը հնարավորություն չի տալու խուսափել ներքին սակագնե­րի բարձրացումից: Վերջին մի քանի ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումն էապես մեծացրել է ճնշումը գազի սակագնի վրա: Գործող սակագները հաշվարկված են դոլարի դիմաց 480 դրամ փոխարժե­քով: Այնինչ այսօր դոլարի գինը տա­տանվում է 525-530 դրամի միջակայ­քում: Այսինքն՝ առնվազն 45-50 դրա­մով ավելի բարձր է, քան դոլարի այն փոխարժեքն է, որը դրված է գազի սակագնի հաշվարկման հիմքում: Սա ֆինանսական լուրջ ծանրաբեռնվա­ծություն է գազամատակարար ընկերության համար:

Միայն այդ հանգամանքը բավա­կան է, որպեսզի նույնիսկ ներմուծ­ման գնի պահպանման պարագայում հանգեցնի ներքին սակագների վե­րանայման: Չհաշված, որ այլ առում­ներով, մասնավորապես, տնտեսա­կան իրավիճակով պայմանավոր­ված, ևս մեծացել է ճնշումը ներքին սակագների վրա:

Իսկ թե ինչ է նշանակում ներքին սակագների բարձրացումը սպառող­ների համար, դժվար չէ պատկերաց­նել հատկապես այսօրվա տնտեսա­կան ու սոցիալական իրավիճակում: Տնտեսությունն առանց այդ էլ կաթ­վածահար վիճակում է, իսկ հասարա­կությունը կանգնած է սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ կապ­ված մի կողմից ակտիվ գնաճի, մյուս կողմից եկամուտների կրճատման հետ: Դրանք նաև գազի նախորդ թանկացման հետևանքներն են, որոնք այսօր սպառողներն իրենց մաշկի վրա զգում են ապրանքների ու ծառայությունների գների բարձ­րացման տեսքով:

Վերջին անգամ գազի սակագները վերանայվեցին անցած տարվա հու­լիսին: Այն ժամանակ արտաքուստ հաջողվեց խուսափել բնակչությանը մատակարարվող գազի թանկացումից: Բարձրացվեց տնտեսությանը մատակարարվող գազի սակագինը: Բայց դրա հետևանքներն այսօր կրում են ինչպես տնտեսությունը, այնպես էլ հասարակությունը:

Այս պայմաններում սակագների ևս մեկ բարձրացումը կործանարար ազ­դեցություն կարող է ունենալ տնտե­սության վրա: Առանց այդ էլ գազի սակագները լուրջ խոչընդոտ են բիզ­նեսի զարգացման և հայկական ապ­րանքների մրցունակության համար: Այն անուղղակիորեն ազդում է ինչ­պես ապրանքների ու ծառայություն­ների գների վրա, այնպես էլ թան­կացնում է հոսանքը: Դրան մենք հեր­թական անգամ բախվեցինք վերջերս՝ փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձ­րացնելով էլեկտրաէներգիայի սակա­գինը:

Թեպետ դրանով ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա չթուլացավ: Այն շարունակում է մե­ծանալ կապված էներգաարտադրության կառուցվածքի փոփոխության հետ: Էժան հոսանքի փոխարեն վեր­ջին շրջանում ստիպված ենք ավելի շատ թանկ հոսանք սպառել:

Այսքանից հետո, հիմա կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձ­րացման ռիսկերի առաջ ու չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա­յում:

Անցած տարվա սկզբին, երբ հա­մաշխարհային շուկայում արձա­նագրվում էր էներգակիրների գների նվազում Հայաստանի կառավարու­թյունը շտապեց ուլտիմատում ներ­կայացնել Ռուսաստանին գազի ներ­մուծման գինը նվազեցնելու համար: Մհեր Գրիգորյանը նամակ գրեց «Գազպրոմի» վարչության նախագա­հին՝ առաջարկելով նոր իրողություն­ների պայմաններում սկսել բանակ­ցություններ Հայաստանին մատա­կարարվող գազի գնի նվազեցման վերաբերյալ: Այն ժամանակ չէին մտածում, որ գազի միջազգային գնե­րը կարող են նաև բարձրանալ: Այն, ինչին հիմա ականատես ենք լինում: Ու դրա հետևանքով «Գազպրոմն» այսօր հակված է գնալ մատակարարման գների բարձրացման: Այս տարվա սկզբին արված գնահա­տումներով ընկերությունը վերանա­յել է գազի արտահանման միջին գնի նախորդ կանխատեսումը: Այն ժամա­նակ ակնկալիքը 170 դոլար էր, հիմա դարձել է 200 դոլար:

Դա ինչքանո՞վ կարտահայտվի նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա, կտեսնենք առաջի­կայում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետի աշխատակազմի «իրավաբաններին» ու դավաճան ղեկավարին ասեք մի բուռ իրենց հանձնած հողերից ուտեն ու վերանան երկրից. Արփինե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը հետ է կանչել ԱՄՆ–ում իր դեսպանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը հետ է կանչել ԱՄՆ–ում իր դեսպանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական