Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեկ հանցագործության մասին ծավալուն հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազությանը. Ավետիք Չալաբյան

09/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 29-ից սկսած՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, իր կամակատարների խմբակի հետ, աննախադեպ լկտի և ստոր արշավ է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավարների դեմ, ընդ որում այն պայմաններում, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ընդգծված դատապարտում է այն, և անթաքույց իր վրդովմունքն է հայտնում այս հակաքրիստոնեա և հակահայ գործողությունների դեմ:

Մենք ամբողջ այս ընթացքում ոչ միայն մեզ հասու օրինական միջոցներով հակազդել ենք այս ստոր արշավին, այլև հետևողականորեն փաստաթղթավորել ենք Սահմանադրության և Քրեական օրենսգրքի բոլոր այն խախտումները, որը իրականացրել է վարչախումբը և նրա պարագլուխը, մի քանի անգամ հանդես ենք եկել համապատասխան զգուշացումներով:

Քանի որ թրքահաճո այս կույտը ոչ մի կերպ չի ցանկանում ետ կանգել իր ազգակործան ուղուց, մենք երեկ հանցագործության մասին ծավալուն հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազությանը: Այն ընդգրկում է Քրեական օրենսգրքի առնվազն չորս հոդվածների հանցանշաններ պարունակող արարքներ, ներառյալ անձի ընտանեկան գաղտնիքի ապօրինի հրապարակում, կրոնական կազմակերպության գործունեության ապօրինի խոչընդոտում, ատելության խոսքի տարածում, և պաշտոնական իրավասությունների վերազանցում:

Մենք գիտակցում ենք, որ այս վարչախմբի օրոք սահմանադրական կարգը փաստացի տապալված է, և իրավապահ մարմինները լիարժեք չեն գործում, ուստի ներկա պայմաններում արդարադատության մեծ ակնկալիք չունենք: Սակայն նաև համոզված ենք, որ մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև, որքան էլ որ այսօր դրան խոչընդոտի:

Մենք հետամուտ ենք լինելու, որ այս հաղորդումը, ինչպես նաև նախկինում նույն անձի ապօրինությունների վերաբերյալ մեր ներկայացրած այլ հաղորդումները ընթացք ստանան, և ակնկալում ենք մեր բոլոր այն քաղաքացիների աջակցությունը, որոնք երբևիցե ցանկանում են ապրել իրավական պետությունում, ունենալ օրենքին ենթարկվող իշխանավորներ, որոնք պաշտպանում են հանրային շահը, և որտեղ մեր յուրաքանչյուրի օրինական իրավունքները անվերապահորեն պաշտպանված կլինեն:

Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երուսաղեմի հրապարակներից մեկն անվանակոչել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են. Հարութ Սասունյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են. Հարութ Սասունյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական