Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան է Հայաստանի ու հայերի դեմ ուղարկել սիրիացի վարձկաններ. Վարուժան Գեղամյան

05/04/2021
- Վերլուծություն, Տեղական, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորից մասնագիտությանս բերումով ստիպված եմ արձագանքել ՀՀ դե ֆակտո իշխանության վառ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակի հետևյալ տգետ մտքին, որն ակտիվորեն տարածում են նաև այլ քաղաքական գործիչներ։ Այսպես, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նա ասել է. «Իրականում չթշնամանքը կառուցողականություն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»։
Իսկ այժմ հերթականությամբ դիտարկենք Թուրքիայի և Հայաստանի դիրքորոշումները.
◾ Թուրքիան է Հայաստանի հետ ավելի քան 28 տարի միակողմանիորեն փակ պահում սահմանները և չի հաստատում դիվանագիտական հարաբերությունները։
◾ Թուրքիան է Հայաստանի հետ խոսում սպառնալիքների և նախապայմանների լեզվով։
◾ Թուրքիան է Հայաստանի բանակի դեմ անխափան կիրառել նորագույն զենք և զինամթերք։
◾ Թուրքիան է Հայաստանի ու հայերի դեմ ուղարկել սիրիացի վարձկանների։
◾ Թուրքիան է նախագծել և ռազմավարական մակարդակում վարել Հայաստանի ու Արցախի դեմ վերջին պատերազմը։
Թուրքիան է այսօր նախապայման դնում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար՝ մասնավորապես պահանջելով հրաժարվել Արցախից, մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը և թուրքական կապիտալին տրամադրել անարգել մուտք Հայաստան։
◾ Թուրքիան է Ադրբեջանի հետ քննարկում Հայաստանին բանակից զրկելու հեռանկարը (հունվար-փետրվար ամիսներին քննարկվել է թուրքական խորհրդարանում)։
◾ Թուրքիան է սատարում Ադրբեջանի նկրտումները ՀՀ սուվերեն տարածքի վրա։
◾ Թուրքիան է օգնում Ադրբեջանին դիմակայել հայ ռազմագերիներին չվերադարձնելու պատճառով վերջինիս դեմ միջազգային ճնշմանը։
Հայաստանն է անկախությունից ի վեր կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանն ու երկխոսությանը։ Այդ ուղղությամբ արվել են նաև համապատասխան քայլեր (1990-ականներից մինչև «Ֆուտբոլային դիվանագիտություն»)։
Ուրեմն Հայաստանը մշտապես եղել է ոչ միայն կառուցողական, այլև երկխոսության կողմնակից նախաձեռնող կողմ։ Սակայն Հայաստանի ներկայիս դեֆակտո իշխանությունները Հայաստանի հանդեպ Թուրքիայի բացահայտ թշնամանքի մեջ փաստացի մեղավոր են կարգում մեզ։ Ավելին, նրանք այս պահին հետևողական կերպով ոչնչացնում են այն բոլոր գործիքները, որոնք մեզ թույլ են տալիս Թուրքիայի հետ բանակցել «հավասարը հավասարին» դիրքերից (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրանցից միայն մեկն է)։
Մեկընդմիշտ արձանագրենք, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամանքի պատճառը ոչ թե մենք ենք, այլ այն, որ Թուրքիայի ռազմավարական պլաններում այս տարածքում հայկական անկախ պետականությունը չպետք է լինի։ Այլ խոսքով՝ մենք որքան էլ լինեք թրքասեր ու խաղաղ, ընդամենը ավելի ենք հեշտացնելու Հայաստան պետության վերացումը և վիլայեթացումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» Սուրբ եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին». Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

«±300 հոգանոց գումարտակը ժպիտները դեմքերին գնացին մսաղացի բերան. մեկ օր անց լուր առանք, որ տղեքից ընդամենը 60 հոգի է սաղ»․ հետախույզ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Euronews-ը «չեզոքությամբ» պարտակելու է Ալիեւի ոճրագործության հետքերը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«±300 հոգանոց գումարտակը ժպիտները դեմքերին գնացին մսաղացի բերան. մեկ օր անց լուր առանք, որ տղեքից ընդամենը 60 հոգի է սաղ»․ հետախույզ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական