«Վարչախումբն անցնող յոթ տարում վատթարացրել է Հայաստանի հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ: Ժամանակը ցույց տվեց, որ առանց ԱՄՆ-ի աջակցության` ԵՄ-ն աշխարհաքաղաքական կենտրոն չէ, չունի այդ ազդեցությունը: ԵՄ-ին իբր անդամակցության հայտ ներկայացնելով` վարչախումբը հոսանքին հակառակ է գնում:
Այս իշխանությունների արտաքին և անվտանգային քաղաքականությունը մի բառով կարելի է կոչել տապալում։ Սրանք տապալել են մեր ամբողջ անվտանգային համակարգը, ոչնչացրել նախկինում գործող ստատուս քվոն կամ տարածաշրջանային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը, փչացրել են հարաբերություններն Իրանի հետ:Այս ամենի ֆոնին` Հայաստանն իբր գնում է դեպի ԵՄ: Այդ կեղծ հայտարարության տակ, փաստորեն, երկիրը տանում են Թուրքիայի վերահսկողության ներքո: Թուրքիան է գործող վարչախմբի անվտանգության միակ երաշխավորը»:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում