Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝ տուֆտոցից, կան փաստեր, որոնք անհերքելի են և նույնիսկ ամենառելյատիվիստական աշխարհակարգում դրանք կենդանի են, քանի դեռ կենդանի է գեթ մեկ հոգի, որ հիշում է դրանց մասին։

Խորհրդային զորքերի անդառնալի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հայաստան ներխուժելու պլանները փաստարկված են ինչպես համակարգային վերլուծության մակարդակում՝ հիմք ընդունելով «հիվանդ մարդու» շուրջ կեսդարյա քաղաքականությունը տարածաշրջանում և Հայկական հարցի վերաբերմամբ, այնպես էլ կոնկրետ վկայություններով, որոնք նույնպես երկշերտ են՝ սկսած լենինականցի գյուղացիների վկայություններից՝ գետի այն ափին կանգնած թուրքական զորքի մասին, վերջացրած արխիվային փաստաթղթերով։

Այդ փաստաթղթերից մեկը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Այն կազմվել է ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի 2-րդ բյուրոյի կողմից, ապա որսացվել խորհրդային պետական անվտանգության մարմինների ձեռամբ։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ թուրքական «ամենահամեստ» պլաններով իրենք 1918 թ․ և 1920 թ․ նմանությամբ պետք է ռազմակալեին Լենինական քաղաքն ու համանուն շրջանը։ Տեղի հայության համար հետևանքները, բնականաբար, լինելու էին նույնը, ինչ 1918 թ․-ին և 1920 թ․-ին, այսինքն՝ կոտորած։

Շատ բնական է, որ Հայաստանում հաստատված թուրքական ռեժիմը պետք է սպասարկի նաև թուրքերի նախկին ու ներկա դաշնակիցների շահերը, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի բարեկամ Հունգարիայի «ռեստավրացիան» վերջին տարիներին կամ Թուրքիայի բարեկամ նացիստական Գերմանիայի արդարացումը վերջին օրերին։

* Փաստաթղթի աղբյուրը՝ Органы государственной безопасности СССР в Великой Отечественной войне, Сборник документов, т. I (Накануне), кн. 1-ая (ноябрь 1938 г.-декабрь 1940 г.), Москва, 1995, стр. 304

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

Հաջորդ գրառումը

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական