Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամին պետք է հասկանա, որ իր բացված ախորժակը կարող է բերել սրտխառնոցի․ Աննա Մայիլյան yerkir.am

21/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միայն անհեռատես, պատմությունը չիմացող, ազգային գաղափարախոսություն և նպատակ չունեցող ազգը և իր իշխանությունը կարող են մտածել, որ հայոց պատմական Արցախը հանձնելով կարելի է վերջապես խաղաղություն հաստատել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց երգչուհի, հայտնի սոպրանո, ազգային եւ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը՝ խոսելով ՀՀ իշխանությունների համոզման մասին, որ Արցախը հանձնելով՝ խաղաղ ենք ապրելու և զարգանալու ենք։

Արցախը հանձնելու հետևանքը, սակայն, եղավ այն, որ Սյունիքում, Վարդենիսում և ՀՀ սահմանի այլ հատվածներում ադրբեջանցիները դիրքերն առաջ տվեցին։

«Նախ պետք էր հասկանալ, որ դա երբեք չի ստացվի, և պետք էր պատրաստվել նույնիսկ եթե ժամանակը կարճ էր, երկրորդը ՝ հանձնելով Արցախը գոնե պետք էր շատ արագ կազմակերպել սահմանների անվտանգությունը»,-ասաց Աննա Մայիլյանը։

«Ախորժակն ուտելիս է բացվում»՝ ասում է ժողովուրդը․ Աննա Մայիլյանը զգուշացնում է՝ ժողովուրդը պարտավոր է թույլ չտալ թշնամու առաջխաղացումը, բայց առաջնահերթ է պետության կողմից արագ և ճշգրիտ սահմանապահ աշխատանքները և հստակ դիրքորոշումը։

«Թշնամին պետք է, ի վերջո, հասկանա, որ իր բացված ախորժակը կարող է բերել սրտխառնոցի՝ բնական հետևանքներով»,-ասաց երգչուհին։

Իմքայլական պատգամավորը օրերս հայտարարեց, որ բանակը պետք է պաշտպանի ժողովրդին, ոչ թե «ամայի տարածքները»՝ խոսելով Սև ջրի ու Վարդենիսի շրջանում թշնամու առաջխաղացման մասին։ Պաշտպանության նախարարությունը հավելեց, որ այդ հատվածներում դիրքեր չեն էլ եղել։

«Նախ, լավ կլիներ, որ մենք, որպես հասարակ քաղաքացիներ, ուղղակի զբաղվեինք մեր աշխատանքներով, իսկ ՊՆ-ն կատարեր իր աշխատանքը։ Երկրորդը, այսօրվա իրարամերժ և շատ անգամ հատուկ նպատակով աշխատող տեղեկատվական ագրեսիան թույլ չի տալիս հավաքական վերջնական ելակետի հանգրվանելուն։ Բնական է, որ Արցախը հզոր պարիսպ էր Սյունիքի և Գեղարքունիքի համար և այդ ամայի տարածքները պաշտպանված էին այդ հզոր վահանով, իսկ հիմա հայտնվեցին խնդրի առջև  դանդաղամտության  և դանդաղաշարժության  պատճառով»,-ասաց Աննա Մայիլյանը։

Հայաստանի իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին․ շատերը համոզված են, որ դրա փոխարեն պետք էր սեփական զինուժը գործի դնել։ Աննա Մայիլյանը հարցադրում է անում՝ Սումգայիթի և Բաքվի արյունահեղությունից հետո, քիմիական արգելված զենքի օգտագործումից և հիվանդանոցն ու եկեղեցին ռմբակոծելուց հետո ինչպե՞ս կարելի է քաղաքակիրթ լեզվով փորձել խոսել այդ վայրագ ցեղի հետ։

«Ես դիվանագետ և քաղաքական գործիչ չեմ, միգուցե որոշ նրբություններ կան, որ պետք չէ էմոցիոնալ կարծիք ունենալ, բայց մի քանի սուր ատամ ցույց տալը չէր խանգարի»,-ասաց նա։

Աննա Մայիլյանը համոզված է՝ կապիտուլյացիայի առաջին իսկ վարկյանից արդեն պետք էր անպայման 44-օրյա պատերազմի դրվագների անաչառ քննություն իրականացնել՝ դավաճանության վարկածը ստուգելու համար։

Թաքուն ստորագրված ազգակործան փաստաթղթեր, երկիրը թիզ առ թիզ թշնամուն հանձնելու գործելաոճ․ այս ամենից հետո, երգչուհու համոզմամբ, երազներով ապրելը սխալ է, թե գործող իշխանությունները կարող են պետությունը պաշտպանել ու զարգացնել։

«Կարծում եմ, փոփոխությունը անհրաժեշտ է։ Երկիրը կարիք ունի շունչ քաշելու և ապաքինվելու։ Աստծո կամքով՝ թող ստեղծվի ազգային գաղափարախոսություն և ծրագիր ունեցող, արագաշարժ և ազգային, պետականամետ իշխանություն։ Մեր ազգը ունի ապրելու մեծ պոտենցիալ, և այդ ճանապարհին մենք պետք է հասկանանք, որ աչքի լույսի պես պետք է պահենք ու պահպանենք մեզ շնորհած մշակութային և նյութական ավանդույթները, մեր չքնաղ Հայքը»,-ասաց Աննա Մայիլյանը։

Նա համոզված է՝ յուրաքանչյուրիս խնամքով վերաբերմունքը մեր իսկ երկրին կտա ցանկալի պտուղներ։

Աննա Բալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բողոքի ակցիա Արցախում՝ ընդդեմ փաշինյանական դավադիր համաձայնագրերի

Հաջորդ գրառումը

Մալդիվները կարող են անհետանալ մինչեւ դարի վերջը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով» ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում` փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Մալդիվները կարող են անհետանալ մինչեւ դարի վերջը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական