Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ըստ դատախազության՝ Փաշինյանի՝ պաշտոնակատար լինելու հարցում առկա է սահմանադրական նորմերի կիրառման վեճ. NEWS.am

03/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գլխավոր դատախազությունը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարման հարցի առնչությամբ առկա է  առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ վեճ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես հարցրել  էինք՝ արդյոք դատախազությունն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրաիրավական հիմքերը։ Հետաքրքրվել էինք նաև, թե Նիկոլ Փաշինյանի արարքում արդյոք առկա՞ է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով  նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք. եթե այո, նշված արարքին ի՞նչ իրավական գնահատական պետք է տա դատախազությունը։

«Հարցման մեջ նշված հանգամանքները վերաբերում են առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից»,–ասված է մեզ ուղղված պատասխանում։

Այսպիսով դատախազությունը փաստում է, որ հրաժարականից հետո Փաշինյանի պաշտոնավարումը ոչ թե քրեաիրավական, այլ սահմանադրական նորմերի կիրառման դաշտում է՝ վարչապետի լեգիտիմության հարցին գնահատական տալու գնդակն, ըստ էության նետելով Սահմանադրության պահպանմանը հետևող ինստիտուտի՝ նախագահականի դաշտ։

Իսկ ավելի վաղ ՀՀ նախագահը խուսափել էր գնահատական տալ վարչապետի պաշտոնավարման սահմանադրականության հարցին։ NEWS.am–ը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2–րդ մասին, ըստ որի Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, հետաքրքրվել էր, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի պարտականությունները կատարելը արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Ի պատասխան՝ նախագահականից մեկնաբանել էին, որ Հանրապետության նախագահը  չունի Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն իրականացնելու լիազորություն, իսկ կառավարության հրաժարականն ընդունելը նախագահի պարտադիր լիազորություններից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 25–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և հայտնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով:

Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տվել հասարակության՝ հատկապես իրավական հանրության շրջանում։ Իրավաբանների մի մասը պնդում է, որ Սահմանադրության և գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և այդ քայլով, նա, ըստ էության, զավթել է իշխանությունը և որ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ գործընթացը համապատասխանում է Սահմանադրությանը։ Վարչապետի պաշտոնավարման օրինականության և առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ է հանդես եկել անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Վերջինս Փաշինյանի հետ պայմանավորվածության գնացած խորհրդարանական ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»,–նշել է առաջին նախագահը։

ՍԴ նախկին պաշտոնյան իր հոդվածում հղում կատարելով Սահմանադրությանը՝ արձանագրել էր, որ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի։ Ըստ Ղազարյանի՝  այդ ողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնազրկվի և ստանա ՀՀ սովորական քաղաքացու կարգավիճակ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացի է ընկել և մահացել

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը և Թալիբանը քննարկում են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը մինչև հուլիս

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը և Թալիբանը քննարկում են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը մինչև հուլիս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական