Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ընիքանց» ընտանիքը, միջազգային օլիմպիադաների ոսկե մեդալներն ու առանց դասագրքերի դպրոցը

12/09/2023
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ընիքը» ինչ-որ մի բանը կամ որեւէ մեկն է՝ Ալավերդիի ու Նոյեմբերյանի բարբառով։ Բառը քիչ կիրառելի է, կիրառողներն էլ հիմնականում տարեցները կամ ընդգծված բարբառախոսներն են։ Մի քանի տարի առաջ տարածաշրջանի գյուղերից մեկում գերմաներեն էի պարապում։ Կրկնուսույցն ապագա ժամանակն էր բացատրում․ «Ես կգնամ ընիքանց տուն»։ Մի լավ ծիծաղեցի օրինակի վրա, բայց արդյունքն այն էր, որ բարբառային «ընիքանց» բառն օգնեց հեշտ յուրացնել ապագա ժամանակի կազմությունը։

Այսօր, երբ քննարկվում է «Մաթեմատիկա» առարկայի «Մաթեմյանների» ընտանիքի ու նրանց զավակների անունները, մասնավորապես, «Ադիի» ու «Բուդիի», ակամա «Ընիքանց» ընտանիքը հիշեցի։

Հերոսների անունները, գուցե, այդքան էլ հաջող չեն (չնայած ըստ իս՝ «Մաթեմյաններ» ազգանունը լա՛վ է ընտրված), բայց կարեւորը ո՛չ թե հերոսների անուներն են, այլ «նրանց» տված գիտելիքն ու այն մատուցելու եղանակը։ Եթե «Ադին» կամ «Բուդին» երեխաներին սովորեցնելու են մաթեմատիկան ավելի հեշտ ըմբռնել եւ առօրյայում կիրառելիության օրինակով են բացատրելու, թե մաթեմատիկայի տվյալ բանաձեւը, աքսիոմը կամ ալգորիթմը կյանքում որտեղ են պետք գալիս, ապա քննադատությունը, անկեղծ ասած, անհիմն է։

Փոխարենը մտահոգիչ է հանգամանքը, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցներում դասագիրք չլինելու հանգամանքը պայմանավորում է բոլորով, բացի՝ իրենից ու իր ղեկավարած կառույցից։ Ասում է՝ դասագրքերի տպագրության մեջ է կարգ փոխվել, խաղի նոր կանոններ են սահմանվել եւ այլն։ Մի խոսքով՝ իրենք ամեն ինչ ճիշտեւճիշտ արել են, թերացողներն այլ՝ իրենց հետ կապ չունեցող օղակներն են։ Իրականությունը սակայն այն է, որ աշակերտներն այսօր պատճենահանված թղթերից են դաս սովորում։ Թե հիմա ով որտեղ է թերացել, ոլորտում ինչ նորամուծություններ են եղել, խիստ երկրորդական է ․ կա փաստ, որ երեք դասարան՝ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ, մնացել են առանց դասագիրք։ Հանրակրթության պատասխանատու գերատեսչությունը ԿԳՄՍ նախարարությունն է, եւ եթե անգամ դասագիրք տպող հրատարակչությունները մեկ օրում հօդ ցնդեին, նախարարությունը պե՛տք է այլընտրանք ունենար։ Թե չէ՝ «մենք մեղավոր չենք», «արեւն արեւելիքց արեւմուտք չի ծագել», «լիալուսնի օրերն են եղել» եւ անհարկի այլ արդարացումները, դասականի ասած, «սիրուն չի»։

Հիմա նորից գալով «Մաթեմյաններին»։ «Մաթեմատիկա» առարկան շատերս չենք սիրել, հետեւաբար՝ նաեւ սովորել ու ըմբռնել ուսուցչի պատճառով։ Մեկը ես՝ դասից առաջ «Հայր մեր» էի ասում, խաչակնքվում, նոր դասարան մտնում։ Դա ոչ թե իմ, այլ ուսուցչի գնահատականն  է։ Ի տարբերություն մեր ու, վստահ եմ, հանրապետության դպրոցների մեծ մասի ուսուցչի՝ «Մաթեմյանների» օրինակով դասագիրք կազմած ուսուցիչն իր աշակերտներին տարին մի քանի անգամ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների է տանում եւ վերադառնում ոսկե մեդալներով։  

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրյուսովի ռեկտորը որոշեց, որ այլևս չպետք է դասավանդեմ, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ. Սուրեն Սարգսյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական