«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած: Այս մասին հայտնում են ԲԿ-ից:
Նրանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում: 12 տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ-մասնագետների խորհրդատվություն:
Հիվանդները հոսպիտալացվել են տարբեր բաժանմուքններում, ընդհանուր առմամբ բոլորի վիճակը գնահատվում է բավարար, որոշների վիճակը՝ միջին ծանրության է: