«Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումներըմ թե իբր պատերազմի վտանգ կա այսօր` ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն գնա նման արկածախախնդրության, բայց ոչ թե որ չեն կարող կամ չեն ուզում»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով նոր պատերազմի վտանգին, ասաց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
-Ուրեմն՞:
– Էրդողանն էլ, Ալիեւն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որեւէ քայլ, առավելեւս ռազմական Ռուսաստանը անպատասխան չի թողնի:
– Իսկ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություններ չունե՞ք:
-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողություններ թեկուզ հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ iravunk.com