Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանն արթնացավ

Նիկոլ Փաշինյանն արթնացել է։ Դա է վկայում նրա ֆեյսբուքյան նոր գրառումը. թիրախում դարձյալ եկեղեցին ու հոգևորականներն են։

Նա գրում է. «Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը մեջբերում է արել Սաղմոսից.

«Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ,

եւ նրանց սրտերն ունայնացած են: Սաղմոս 5»։

Փաստորեն, Հայաստանի ղեկավարը շարունակում է շարժվել թշնամու օրակարգով, որը օրեր առաջ ավելի է սրացրել հարձակումը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վրա։