Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էշի և էշերի սահմանադրական իրավունքները․ իշխանությունը ո՛չ իջևանցուն հասկացավ, ո՛չ էշին․ Մարինե Սուքիասյան

11/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երեկվա միջադեպին, երբ քաղաքացին էշի հետ բողոքի ակցիա էր անում Ազգային ժողովի դիմաց։ Հոդվածը կարդացեք ստորև։

Իջևանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո՛չ իջևանցուն հասկացավ, ո՛չ էշին։ Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաև էշի իրավունքները։

1.     Էշի նկատմամբ խախտվեց Սահմանադրությամբ ամրագրված՝ հավասարության և խտրականության արգելքի նորմը։ ԱԺ-ը դարպասներից այն կողմ գտնվողներից շատերի հետ նա ունի հավասար իրավունքներ, և նրան դարպասներից այս կողմ թողնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ խտրական մոտեցում։2.     Ոտնահարվեց էշի արժանապատվության իրավունքը։ ԱԺ դարպասներից այն կողմ գտնվողներից շատերը վերջին վեց ամսվա ընթացքում իրենց պահել են նվազ արժանապատիվ, քան էշն էր։ Նա, ի տարբերություն շատերի, արժանապատվորեն և բարեխղճորեն է կատարում իր վրա դրված պարտականությունները։

3.     Խախտվեց էշի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչպես օրինական հիմքերով գտվող յուրաքանչյուր ոք, այնպես էլ էշն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, ինչը, սակայն, ապօրինաբար սահմանափակվեց ոստիկանների կողմից։

4.     Խախտվեց էշի՝ ազատ գործելու իրավունքը։ Նա ազատ

Էր՝ անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները։ Իսկ էշի կողմից, ըստ էության, որևէ իրավունք չի խախտվել։

5.     Սահմանափակվեց էշի՝ կարծիքի արտահայտման իրավունքը։ Այս իրավունքը ներառում է նրա՝ կարծիք ունենալու և տարածելու ազատությունը։Նիկոլին տանելու անհրաժեշտության շուրջ նրա կարծիքին դժվար թե շատերը դեմ լինեին։

6.     Խախտվել է նրա՝ հավաքների ազատության իրավունքը։ Նա իրավունք ունի խաղաղ, առանց զենքի, ազատորեն մասնակցելու հավաքների,բողոքի ակցիաների։

Իրականում Էշը շատ ավելի բնական էր նայվում Բաղրամյան պողոտայում, քան այդ շենքում գտնվողներից շատերը։ Էշը զրահաբաճկոնով չէր, շրջապատված չէր հազարավոր ոստիկաններով ու դիպուկահարներով, սուտ չէր խոսում, ամեն րոպե չէր հակասում ինքն իրեն։

Էշի աչքերում անթաքույց կարդացվում էր հարցը՝ վստա՞հ եք, թե ով է էշը՝ առաջին անգամ քաղաք եկած խեղճ ավանա՞կը, թե՞ նույն պահին հանգիստ խղճի մասին հայտարարություն անողը, ավանա՞կը, թե՞ տներից զրահաբաճկոններ վերցնելու ու պատերազմ գնալու կոչի հեղինակը, ավանա՞կը, թե՞ «Թուրքիան այս պատերազմին չի միջամտի» գաղափարի հեղինակը, ավանա՞կը, թե՞ Շուշին թուրքական քաղաք համարողը, ավանա՞կը, թե՞ տնական արաղով բուժողը, ավանա՞կը, թե՞…

Չի բացառվում, որ իրական էշը մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երկու քաղաքական ուժերը երկրորդ նախագահի առաջնորդութեամբ կարող են մեր երկիրն այս ծանրագույն վիճակից հանել»․ Սիմոն Սիմոնեան

Հաջորդ գրառումը

Զարեհ Սինանյանին մերժում են անգամ հարազատ ԱՄՆ-ում․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանը Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն է արել, որի տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները

05/01/2026
Նորություններ

Մենք ճիշտ էինք մեր գործողությունների մեջ, սակայն սխալ` երբ հույս ունեինք, որ թույլ մնալով մեզ չեն ուտի. Արա Պողոսյան

04/01/2026
Նորություններ

Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք. Փաշինյան

04/01/2026
Նորություններ

2026 թիվը շատ վատ է սկսում տարածաշրջանային կայունության խալխլելու առումով. Արման Աբովյան

03/01/2026
Հաջորդ գրառումը

Զարեհ Սինանյանին մերժում են անգամ հարազատ ԱՄՆ-ում․ «Իրավունք»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական