Երուսաղեմում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը ավելացել է և հասել 163-ի:
Այս մասին հայտնում է Tert.am-ը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է պաղեստինցիների հետ բախման հետևանքով 6 տուժած ոստիկանի մասին:Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 53 պաղեստինցի է վիրավորվել ուրբաթ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ: Հաղորդվում է, որ իրավապահները ռետինե փամփուշտներով կրակ են բացել մզկիթի ծխական համայնքի ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել են ձայնային նռնակներ: Ականատեսների խոսքով՝ 23 մարդ հոսպիտալացվել է: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: