Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու հանդերձանք, երկու երդում, երկու մասնագիտություն․ «Դպրություն»

01/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմն ու համաճարակն իսկական փորձություն է ապագա բժշկի համար։ Երբեմն հենց ռազմաճակատում է, որ ուսանողից ծնվում է բժիշկը։ Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած այս պատերազմում ևս իրենց կարևոր դերն ունեցան ԵՊԲՀ-ի ուսանողները։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի շրջանավարտ Արայիկ Ղուշչյան․ Պատերազմի ժամանակ կազմակերպում էինք տարբեր բուժհաստատություններից մեր զինվոր ընկերների տարհանումը։ Տարհանման ժամանակ 18 տարեկան մի զինվորի, որի երկու աչքն էլ կուրացել էր, հարցրեցի, թե տանեցիների հետ ե՞րբ ես խոսել, ասաց արդեն մեկ շաբաթ է չի խոսել։ Առաջարկեցի իմ հեռախոսով կապվել ծնողների հետ, ասել, որ ողջ է, թող չանհանգստանան։ Մերժեց։ Չուզեց իմանան, որ վիրավոր է։ Երկար պնդելուց հետո համաձայնեց։ Զանգին պատասխանեց հայրը։ Երբ ասաց, թե՝ Շանթ ջան ձայնդ մի տեսակ է, 18 տարեկան զինվորը պատասխանեց, թե՝ պապ ջան քնած էի, նոր եմ արթնացել․․․։ Եվ այս դեպքն է հուշում, որ երբ երկու աչքը կորցրած զինվորը իրեն այդպես է պահում, մենք պարտավոր ենք լինել ամուր ու կանգուն։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի շրջանավարտ Դավիթ Գեորգյան․ Ինչքան էլ որ պատերազմը հավաքական երևույթ է, յուրաքանչյուր զինվոր իր կռիվն է կռվում։ Շատ կարևոր է լինել զինվորի կողքին ու մեծամասնության աչքերում տեսնել անհագ վրեժի զգացողությունը, երբ զինվորը զգում է, որ ինքը կորուստ է ունեցել։ Հայրենիքը մեր տարեց մայրն է, մենք մեր հայրենիքին պետք է օգնենք, երբ նա կանչում է մեզ, մենք պետք է բուժենք նրա վերքերը։ Երբ զինվորը հասկանում է այս երևույթը՝ նա ուժեղ է թե ոգով, թե ֆիզիկապես։ Ցանկացած պարագայում, երբ զգում ենք, որ միասնական ենք՝ ամեն ինչ ավելի հեշտ է հաղթահարվում։

Պատերազմի ժամանակ վիրավորներին առաջնագծում օգնություն ցույց տալը և այնտեղից դուրս բերելը եղել է կոչմանը հավատարիմ ռազմական բժշկի գլխավոր առաքելությունը, և հանդիսացել է բազմաթիվ կյանքերի փրկության գրավականը: Հայրենիքի հանդեպ և մասնագիտական պարտքը կատարելիս ռազմական բժիշկների և նրանց ուղեկցող անձնակազմի կատարած սխրանքները բազմաթիվ են։ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը շարունակում է կրթել և բուժծառայողների շարքերը համալրել ռազմական բժիշկներով:

Նյութը` Հանրային ռադիոյի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմ եւ ընտրություններ կեղծածի համար կեղծիքներով հոդված հրապարակելը խաղ ու պար է

Հաջորդ գրառումը

Հայրենիքը մեր տարեց մայրն է. ռազմական բժիշկ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
Նորություններ

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025
Նորություններ

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025
Նորություններ

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025
Հաջորդ գրառումը

Հայրենիքը մեր տարեց մայրն է. ռազմական բժիշկ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

Մամիկոն Ասլանյանը գրում է. «Իշխանական բարձր հովանու ներքո ու պետական պահպանության «կռիշի» տակ աշխատող, իրենց տղայական չստացված ամբիցիաները խոսափողի միջոցով...

ԿարդալDetails

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական