Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրդեհը ուժեղ հարվածում է իշխանության վարկանիշին, այն էլ` նախընտրական շրջանում. այս դեպքում գուցե «գտնվի մեղավոր». Հակոբ Բադալյան

11/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկ երեկ հրդեհի մասին բավականին տարօրինակ հայտարարություն է արել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ուզում եմ շատ հստակ արձանագրել. այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ, և ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան», հայտարարում է Տիգրան Ավինյանը:

Հարց է առաջանում՝ Տիգրան Ավինյանը ինչի՞ց ելնելով է «հստակ արձանագրում», որ եղել է ոչ թե պատահականություն կամ անփութություն, այլ՝ դիտավորություն: Նա ունի որեւէ ինֆորմացիա՞, որը ներկայացրել է ԱԱԾ պետին ու ՆԳՆ նախարարին: Եթե քաղաքապետը վստահ է, որ եղել է դիտավորություն, ինչու՞ չի հայտարարում հանցագործության մասին հաղորդում տալու մասին: Արդեն խոսել եմ ԱԱԾ պետի եւ ՆԳ նախարարի հետ, ասում է նա:

Ի՞նչ է խոսել: Ի՞նչ է նշանակում խոսել, եթե պարզապես պետք է հայտարարվի, որ հաղորդում է տվել հանցագործության մասին: Համենայն դեպս, դա է տրամաբանական շարունակությունը, եթե կա վստահություն, որ եղել է դիտավորություն: Անգամ, եթե նույնիսկ կասկած կա, պետք է լինի հաղորդում հանցագործության մասին: Այս դեպքում սակայն վստահություն է հայտնվում:

Ընդ որում, առ այս պահը կարծես թե ոչ մի պաշտոնական արձագանք չի եղել ԱԱԾ-ից ու ՆԳՆ-ից:

Ինչ խոսք, մեղմ ասած որեւէ կերպ բացառելի չէ դիտավորությունը: Այստեղ Տիգրան Ավինյանի հայտարարությունն ուշադրության է արժանի ոչ թե դրա համար, այլ առանց քննության պնդում անելու: Դա ստեղծում է տպավորություն, որ պարզապես դիտարկվում է հրդեհից այսպես ասած «օգուտ» քաղելու հանգամանքը:

Օրինակ, հրդեհը ուժեղ հարվածում է իշխանության վարկանիշին, այն էլ` նախընտրական շրջանում: Այս դեպքում գուցե «գտնվի մեղավոր»՝ քաղաքապետի հայտարարած դիտավորության շրջանակում, որը կկապվի որեւէ այսպես ասած քաղաքական ընդդիմադիր շրջանակի հետ, կվերագրվի որեւէ կոնկրետ կամ հավաքական ընդդիմադիր շրջանակի, եւ կառավարող ուժը կհայտնվի «զոհի կարգավիճակում»՝ պատասխանատուի կարգավիճակից:

Կարո՞ղ է լինել այդպես: Իհարկե կարող է, իսկ ի՞նչ բարդ բան կա այդ հարցում իրավապահների ու հատուկ ծառայությունների համար: Պատահական չէ, որ Տիգրան Ավինյանը աղբավայրի հրդեհի առնչությամբ չգիտես ինչու խոսում է նաեւ ԱԱԾ պետի հետ հանդիպելու մասին:

Կարո՞ղ է իսկապես լինել դիտավորություն՝ իշխանության վարկանիշին խփելու համար: Իհարկե կարող է:

Ամեն ինչ էլ կարող է: Կարող են նույնիսկ հրդեհի պատճառ լինել այլմոլորակայինները:

Դրա համար կան պետական եւ համայնքային կառավարման մարմիններ, որոնք պետք է ապահովեն, որ «աամեն ինչ էլ կարող» չլինի, առավել եւս՝ աղբավայրը չվերածվի էկոլոգիական աղետի:

Իսկ, թե ինչ է ակնարկում քաղաքապետ Ավինյանը, դեռ թերեւս ժամանակի ընթացքում կդառնա ավելի պարզ, որովհետեւ հնարավոր է, որ նա ակնարկում է անձամբ իր դեմ կատարված որեւէ գործողության մասին: Դա էլ չպետք է բացառել, հաշվի առնելով նաեւ ներիշխանական խմորումները:

Բայց, մյուս կողմից, դա էլ հարմար վարկած է Ավինյանի համար՝ քաղաքային կառավարման հարցում ակնհայտ տապալումը արդարացնելու համար:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղբի վերամշակման գործարանը երևի կփակի այն բիզնես սխեմաները, որոնք շահույթ են բերում իշխանական շրջանակներին. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Նուբարաշենում հրդեհի օջախները շարունակում են ծխալ. քաղաքապետարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Նուբարաշենում հրդեհի օջախները շարունակում են ծխալ. քաղաքապետարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական