«Անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումներին, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն, և դա խրախուսելի է. այս օրինագիծը միտված է դրան։ Բայց պետք է ասրձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե 2017 թվականին ներդրված «Ես եմ» ծրագիրը տապալվել է, այն տապալվել է այս իշխանության օրոք»,- իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիմնավորելով, թե «Հայաստան» խմբակցությունն ինչու է ձռենպահ քվեարկել իշխանության՝ բանակի բարեփոխումներին վերաբերող նախագծին:
Ալեն Սիմոնյանի հրահանգով Գեղամ Մանուկյանի խոսափողն անջատվեց, որովհետև, ըստ ԱԺ նախագահի, պատգամավորի ելույթը վարման կարգի հետ կապ չուներ։