ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին։
Նա ասել է, որ ուշադրությամբ հետևում է իրավապահների կողմից հարուցված գործի ընթացքին, այս պահին չգիտի` իրավապահները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ։
Հակոբյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում, նա ասել է, որ այժմ Արցախում է, սակայն անհրաժեշտության դեպքում կվերադառնա ու կներկայանա իրավապահներին։
📌Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:




