Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ելքը Բանականութեան Եւ Կամքի Կիրարկումն Է

18/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լաւ օրերու մէջ չենք ապրիր: Տնտեսական արտասովոր տագնապի մէջ յայտնուած Լիբանանի մէջ, օգոստոս 4-ի պայթումի հետեւանքները տակաւին առկայ են: «Քորոնա»-ն այնքան տարածուեցաւ, որ իշխանութիւնները 11-օրեայ ամբողջական փակում տնօրինեցին. հիւանդանոցներուն մէջ հիւանդներ կը մերժուին եւ շատեր բակին մէջ կամ հիւանդանոցի մուտքին կասկածելի բուժման կ’ենթարկուին: Մահերը շատցած են, ու ամէն օր ծանօթի մը, սիրելիի մը, ընկերոջ մը մահուան բօթը կը լսենք: Այս բոլորին վրայ կ’աւելնայ նոր կառավարութեան համար անհասկնալի արգելքներու յարատեւումը:

Վատ է, շատ վատ է վիճակը Լիբանանի մէջ: Քաղաքական կեանքը անդամալոյծ դարձած է, տնտեսութիւնը` քայքայուած, ընկերային յարաբերութիւնները` խանգարուած, մշակութային ձեռնարկները` առկախուած: Ինչ կը վերաբերի հայկական ազգային ու հասարակական կեանքին, դպրոցներուն, հաստատութիւններուն, բոլորն ալ կը փորձեն գործել, սակայն նուազագոյն տարողութեամբ, գրեթէ խորհրդանշական ներկայութիւն մը ապահովելով:

Մարդիկ անճրկած են. վիճակը դարմանելու համասր անընկճելի տրամադրութիւն ունեցողներն անգամ մատնուած են անկարողութեան:

Հայաստանի մէջ պատկերը աւելի քաջալերական չէ: Այնտեղ «Քովիտ»-ը կը թուի յարաբերաբար նուաճուած ըլլալ. վարակուողներուն թիւը կը նուազի, մահերը կը սահմանափակուին: Լա՛ւ: Սակայն աշնանային պատերազմին, խայտառակ անձնատուութեան, զոհերու եւ վիրաւորներու տարապայման թիւերուն, քանդումներուն յառաջացուցած հոգեբանական ընկճուածութիւնը տակաւ կը խորանայ: Պարտուած եւ վարկաբեկուած իշխանութիւնը կը շարունակէ գործելու եւ կառավարելու պատրանք ստեղծել, փաստօրէն ոչինք իրագործելով: Իշխանութեան հրաժարականը պահանջող ընդդիմութիւնը կը բախի խորհրդարանական մեծամասնութիւնը վկայակոչող կառավարութեան անզիջողութեան:

Հայաստանի մէջ քաղաքական գործունէութիւնը փոխարինուած է փոխադարձ քննադատութիւններով, պարսաւանքով, հայհոյախառն ամբաստանութիւններով:

Ծով ընելիք կայ. վստահութիւնը վերականգնելու անհրաժեշտութիւն, հասարակական կեանքի աշխուժութիւնը խթանելու կարիք, հպարտութեան վերականգնում, քաղաքական պահանջատիրութիւն, իրաւունքի հետեւողական հետապնդում կը սպասեն անհետաձգելի փոփոխութեան, որ կ’ուշանայ սին պատճառաբանութիւններով:

Մարդիկ անճրկած են. վատթար կացութեան դարմանը մատնանշուած է, սակայն դարմանողը մատնուած է անկարողութեան:

Յօդուածի մը սկիզբը կարդացի, իբրեւ բնաբան դրուած Րաֆֆիի մէկ դիպուկ մտորումը. «Մենք հայ ենք, Աստծու անէծքը գրած է մեր ճակատի վրայ: Անմիաբանութիւնը, երկպառակութիւնը, նախանձը, թշնամութիւնը եւ հազար ու մէկ այս տեսակ չարութիւններ շատ ժամանակներից բոյն են դրել մեր հոգու մէջ, եւ մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Թշնամին մեղաւոր չէ. եթէ մեր մէջ սիրտ լինէր, միութիւն լինէր, յիմար թշնամին ի՞նչ կարող էր անել»:

Մէկուկէս դար ենք, «յանձնառու եւ յարգելի հայրենի մտաւորական մը» կ’արձագանգէ. «…Մեր հրաշք երկիրը դարձել է ողբի եւ որբի հայրենիք, մեր հպարտ ժողովուրդը` մոլորուած եւ գլխիկոր: Ո՞վ կը պատկերացնէր: Գնալով ոչ թէ վիճակը լաւանում է, այլ գլորւում ենք անդունդը: Չգիտենք` ի՛նչ կը բերի մեր ազգին, պետութեան 2021-ը, բայց ակնկալենք, որ գուցէ Աստծոյ ամենակարող աջը հասնի մեզ»:

Ճակատագրապա՞շտ է այս Աստծոյ ամենակարող աջին ապաւինումը: Ո՞վ է Աստուած: Յովհաննու աւետարանը կը սկսի Աստուծոյ սահմանումով. «Աշխարհի ստեղծագործութենէն առաջ գոյութիւն ունէր Բանը: Բանը Աստուծոյ հետ էր եւ Բանը Աստուած էր: Անիկա սկիզբէն Աստուծոյ հետ էր: Անով էր որ Աստուած ամէն ինչ ստեղծեց. առանց անոր ոչ մէկ բան ստեղծեց»: Ուրեմն ապաւինիլ Աստուծոյ կը նշանակէ ապաւինիլ Բանին, այսինքն խօսքին, բանականութեան, տրամաբանութեան: Աստուած մարդերը եւ ազգերը բանականութեամբ ստեղծեր է, տրամաբանութեան եւ կամքի տէր ստեղծեր է: Մենք ենք ուրեմն տնօրինողը մեր ճակատագրին, մենք ենք դարբինը մեր լինելիութեան:

Ջրդեղենք մեր կամքը, լարենք մեր բանականութիւնը եւ Րաֆֆիի հետ կրկնենք. «Սիրտ լինէր, միութիւն լինէր, յիմար թշնամին ի՞նչ կարող էր անել»:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ
aztagdaily.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել. Փայլանը ահազանգում է

Հաջորդ գրառումը

Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը․ Խաժակյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բոլոր 40 գործերը կապված են կոնկրետ «Թումո» կենտրոնի հետ. Վարդան Ղուկասյան

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Տեսանյութ. Փաշինյանն ընտրություններից հետո կբարձրացնի հոսանքի գինը, Սամվել Կարապետյանը՝ ոչ

25/11/2025
Նորություններ

Լսել եմ նաև, որ ՀԷՑ–ի անունով վարկ են վերցրել բանկերից և՛ տոկոսով, և՛ առանց տոկոսի, և այդ գումարը տվել են կոնկրետ անձանց կամ ընկերությունների. Փաշինյան

25/11/2025
Հաջորդ գրառումը

Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը․ Խաժակյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական