Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ՌԴ-ն պարտվեց, ապա թուրք-ադրբեջանցիները ՀՀ-ին կուլ կտան

02/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանը թերացավ այն ժամանակ, երբ Արևմուտքին թույլ տվեց զինել Ուկրաինային. Yerkir.am-ի զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով արևմտյան մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանը չի կարողանում իր առջև դրված խնդիրը լուծել:

«Արևմուտքի գումարներով Ուկրաինան կարողացավ ստեղծել պրոֆեսիոնալ բանակ: Ուկրաինացիները ցույց տվեցին, որ կարող են մարտնչել աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկի դեմ: Այստեղ իրենց ուրույն դերն ունեն ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Թուրքիան: Ռուս-ուկրաինական պատերազմը մի օր պայթելու էր. Ռուսաստանի բոլոր ջանքերը՝ հեռու պահել Ուկրաինային ՆԱՏՕ-ից, ազգայնական  գաղափարախոսությունից, չիրականացան, և Ռուսաստանը ստիպված անցավ հստակ գործողությունների։ Պուտինը վաղուց նշել էր իրենց կարմիր գծերը, որոնք չպետք է անցնեին: Այն թեզը, թե Ռուսաստանն այս պատերազմում չի հաղթի, սխալ է: Նախ՝ սկսենք նրանից, որ Ուկրաինան շինծու պետություն է: Իրական Ուկրաինայի իրական տարածքները նրանք են, որոնք 1654 թ. որոշմամբ միացան Ռուսաստանին, իսկ Ուկրաինայի տարածքների մեծ մասը 1922 թ. և 1945 թ. Ուկրաինային նվիրել են ԽՍՀՄ ղեկավարները, իսկ 1954 թ. Ղրիմը մեկ գիշերվա ընթացքում նվիրվեց Ուկրաինային: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ ուկրաինական հողերի կամ ի՞նչ ուկրաինացի ազգի մասին է խոսքը: Սա Արևմուտքի ծրագրերից էր, որը, չգիտես՝ ինչու, ԽՍՀՄ իշխանությունները շարունակեցին»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ 40 միլիոնանոց երկրին ծնկի բերելը հեշտ գործ չէ, այն դեպքում, երբ այդ երկրի թիկունքում կանգնած է ամբողջ աշխարհը: Եթե Ռուսաստանը ցանկանար միանգամից գրավել Ուկրաինան, ապա պետք է ռմբակոծեր ուկրաինական բնակավայրերը այնպես, ինչպես անում էր Արևմուտքը, ինչպես անում են Ադրբեջանը, Թուրքիան: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի կռիվը ժողովրդի դեմ չէ, այլ ուկրաինական իշխանության:  Եթե ռուսներն առաջնորդվեին նման մարտավարությամբ, ապա Ուկրաինան արդեն կապիտուլյացիայի ենթարկված կլիներ:

«Ռուսաստանն Ուկրաինայում գործում է վիրահատական մեթոդներով: Ես չեմ տեսել քաղաքների մասսայական ռմբակոծություն, իսկ Խարկովի դեպքերը փաստեցին, որ այդ հարվածը հասցվել է ուկրաինական դիրքերից: Ռուսները երբեք ուկրաինացիներին թշնամի չեն համարի, այնպես, ինչպես ադրբեջանցիները՝ հայերին: Կարծում եմ՝ Ռուսաստանը չէր սպասում նման մասշտաբի պատժամիջոցների: Ռուսաստանը պարտվում է Ուկրաինային միայն տեղեկատվական դաշտում»,- ասաց քաղաքագետը:

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա: Ըստ Գ. Համբարյանի՝ այդ անդրադարձը կլինի երկու ուղղությամբ՝ տնտեսական և անվտանգության ոլորտներում:

«Տնտեսական ազդեցությունը ռուբլու արժեզրկումն է, ինչպես նաև ապրանքաշրջանառության նվազումը: Անվտանգային խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը պարտվեց այս պատերազմում, ապա թուրքերը և ադրբեջանցիները  Հայաստանին կուլ կտան: Մեր վայ հայրենասերները, որոնք ուրախանում են ուկրաինացիների «հաջողություններով», այդ «հաջողություններն» էլ արծրունյան մեթոդով արձանագրվում են սոցցանցերում, ինչքան կարող են անգրագետ լինել՝ չհասկանալով, որ չի կարող Զելենսկիի նման թերուսը, որն առաջիններից մեկը շնորհավորեց Ադրբեջանին Հայաստանին հաղթելու կապակցությամբ, որը պաշտոնապես առաջինը ռազմական օգնություն խնդրեց Թուրքիայից, լինել պրոհայկական: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Արևմուտքը երբեք ՀՀ-ում իր դեմքով չի ներկայանալու: Վերջապես, հասարակությունը պետք է հասկանա, որ ՀՀ-ն ոչինչ չունի Արևմուտքին գայթակղելու համար: ՀՀ-ում Արևմուտքն իր քաղաքականությունը վարելու է թուրք-ադրբեջանական  տանդեմի միջոցով: Այդ նույն Արևմուտքը որտե՞ղ էր, երբ Արցախյան վերջին պատերազմին ադրբեջանցիները ցեղասպանում էին Արցախում դարերով բնակվող հայերին: Արևմուտքը ինչո՞ւ չի արձագանքում և Ադրբեջանի տարածք է ճանաչում  Արցախը: Նույնն էլ՝ Ռուսաստանի պարագայում. հետաքրքիր է՝ եվրոպացիները որտեղի՞ց գիտեն, որ Ղրիմը ուկրաինական է, Եկատիրինա կայսրուհու կողմից  կառուցված Օդեսա քաղա՞քն է ուկրաինական: Մեր հայությունը պետք է հասկանա, որ Ռուսաստանի պարտության դեպքում Հայաստանը վերջնականապես կկործանվի. եթե թուրքերը հիմա պատրաստ են դոլարային էքսպանսիայի միջոցով գրավել Հայաստանը, ապա Ռուսաստանի պարտության դեպքում՝ Հայաստանին կենթարկեցնեն իրենց: Այսօր աչքովս ընկավ մի հարցազրույց, որում Տիգրան Խզմալյան անվամբ մի անձ ասել էր, թե Թուրքիան չէր բերել սիրիացի վարձկաններ, դա Ադրբեջանն էր բերել, Թուրքիան ուղղակի օգնում էր: Լավ հետո՞, մարդ ինչպե՞ս կարող է լինել այս աստիճանի թուրքասեր, այս աստիճանի հակահայ»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:

                                                                                         

Լենա Կարապետյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ խոստացած ժպիտների փոխարեն հիասթափություն է

Հաջորդ գրառումը

Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025
Նորություններ

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025
Հաջորդ գրառումը

Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական