Ազատության հրապարակում այս պահին տեղի է ունենում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հավաքը։
Տեղում նկատվում է մեծ աշխուժություն․ քաղաքացիները շարունակում են ժամանել մայրաքաղաքի տարբեր հատվածներից։
Ըստ «Փաստի» հաշվարկների՝ հրապարակում ներկա է ավելի քան 25 000 մարդ, և մարդկանց հոսքը չի դադարում։
Մենք միասին սկսում ենք 3–րդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի եւ վերակառուցման շարժումը. Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Երեք քայլ՝ ինչպես ՔՊ–ին երկրորդ անգամ դարձնենք ընդդիմություն։ Պետք է պատրաստ լինենք եւ աշխատենք գնալ դեպի ընտրությունների, հայ ժողովուրդը կարող է արդար ընտրություններով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Խոսեք ձեր հարեւանների, շրջապատի հետ, բացեք նրանց աչքերը։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, ամեն մեկը 3 հոգու կարողանա աչքերը բացել, վստահեցնում եմ՝ այս իշխանությունը մնալու շանս չի ունենալու»,– ասել է Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը հայտարարել է՝ Հայ առաքելական եկեղեցին անպաշտպան չի. «Իշխանության գալուց հետո սկսվեց պայքար բանակի դեմ, նույն ձեռագիրն է, հիմա էլ ասում են՝ մեր եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան լավն է, հակադրություն են ստեղծում, դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության սյունն է եւ դա նրանց մոտ չի հաջողվի»։




