Զինված ուժերի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից մեկը բարոյահոգեբանական մթնոլորտն է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երկու փաստ սակայն ներկայացնեմ. 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԶՈՒ 224 զինծառայող կամավորականներ, 2 տարի է անցել, տեսե՞լ եք ԶՈՒ ղեկավարությունից մինչև Հայաստանի «ոչ բարով, խերով» ղեկավար Եռաբլուր գնային կամ որևէ բան ասեին։
Եվ երկրորդ փաստը։ Երեկ ուշ գիշերին լրագրողներից մեկը մի խայտառակ փաստ ներկայացրեց։ Գարեգին Նժդեհի մասին բոլշևիկյան «Զանգեզուր» կինոն օրերս զորամասերից մեկում ցուցադրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք, Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում։ Սա է այսօրվա ԶՈՒ բարեյահոգեբանական մթնոլորտը», – ավելացրեց նա։