Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիվանագիտության մեջ մանրուքներ չկան. «քայլողների» կողմից քայքայվող հերթական «դաշտը»․ «Փաստ»

23/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երբ Արցախում ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտված է, դիվանագիտական և արտաքին քաղաքական գործիքների կիրառումը առաջնային պլան են մղվել։ Այս իրավիճակում Հայաստանի հետագա դերակատարությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի և ինչ ուղղություններով արտաքին քաղաքականություն կարող է վարել մեր պետությունը։ Անկարան և Բաքուն շատ լավ են հասկանում այս հանգամանքը, դրա համար էլ փորձում են օգտագործել իրենց դիվանագիտական բոլոր հնարավորությունները, կիրառել էներգետիկ ու տնտեսական լծակները, իրենց դիվանագետների միջոցով մեծ ֆինանսական հոսքեր ուղղել օտարերկրյա տարբեր պաշտոնյաների կաշառելու ու իրենց ձեռնտու օրակարգերն անցկացնելու նպատակով։

Բնականաբար, Հայաստանը չունի այնպիսի հզոր տնտեսական ու ֆինանսական լծակներ, որպեսզի ազդի միջազգային քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող երկրների և այլ ուժային կենտրոնների արտաքին քաղաքական գծի վրա։ Եվ այս պայմաններում Երևանին մնում է մի կողմից՝ գործի դնել տարբեր երկրներում հայկական սփյուռքի ունեցած հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ հայ դիվանագետների անհրաժեշտ հմտությունները։

Բայց սփյուռքի հետ տարվող աշխատանքների հարցում տեղաշարժ չի նկատվում, իսկ դիվանագետների՝ մասնավորապես դեսպանների հմտությունների մասով խայտառակ իրավիճակ է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը ժամանակին քննադատում էր դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումները, ապա իր պաշտոնավարման օրոք քաղաքական նշանակումների ֆոնին պրոֆեսիոնալ դիվանագետները մեծամասամբ հետին պլան են մղվել։ Այն իշխանականները, որոնք ձախողել են իրենց առաքելությունը կամ չեն կարողացել դրսևորվել քաղաքական դաշտում, հերթով դեսպանների պաշտոններում են նշանակվում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։Դրա համար էլ դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունները կամ զիջումները հետևում են մեկը մյուսին։ Այս իրողությունը մյուս կողմից էլ պայմանավորված է նրանով, որ Փաշինյանին թվում է, թե ինքը արտաքին քաղաքական հարցերի գիտակ է, ինչի արդյունքում սեփական սիրողական մոտեցումները պարտադրում է աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետներին, ինչը, մեղմ ասած, նյարդայնացնում է վերջիններիս։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական անձնակազմի շրջանում բազմիցս դժգհությունների սուր դրսևորումներ, անգամ «բունտեր» են արձանագրվել։ Այս համատեքստում նույնիսկ ականատես ենք եղել արտգործնախարարների հրաժարականների, երբ նրանք հրապարակավ ներկայացրել են վարչապետին հակադիր իրենց տեսակետները։ Ուստի, իր թիմակիցներին խցկելով դիվանագիտության ոլորտ՝ Փաշինյանը մի կողմից նրանց ցույց է տալիս, որ մեծ լավություն է անում կամ պարգևատրում է, որպեսզի պարտական լինեն իրեն, մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ, գլուխ չհանելով արտաքին քաղաքականությանը վերաբերող նրբություններից, հլուհնրազանդ անելու են այն, ինչ իրենց պարտադրում են վերևից։ Եվ այդ ամենը՝ առանց հաշվի առնելու, թե այդ քայլերը որքանով են համապատասխանում Հայաստանի շահերին կամ նպաստում գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը և ընդլայնմանը։ Ոչ այնքան կարևոր երկրներում Փաշինյանի՝ դեսպանների նշանակման գործելակերպը ինչ-որ չափով կարող է ընդունելի լինել, բայց ամենացավալին այն է, որ այսպիսի մոտեցումն ազդում է նաև մեր ամենաառանցքային միջազգային գործընկերների ու դաշնակիցների վարքի վրա։ Նրանք սկսում են անլուրջ վերաբերվել մեր երկրին, իսկ որոշ դեպքերում անգամ համապատասխան ակնարկներ հղել Հայաստանի ղեկավարությանը։

Օրինակ՝ տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը ցանկանում է ազատվել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանից և նրա փոխարեն դեսպան նշանակել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Ուշագրավ է, որ Հարությունյանի նշանակման հարցում մինչև հիմա չկա Մոսկվայի համաձայնությունը։ Փոխարենն այս ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով Բարեկամության շքանշանով է պարգևատրվում գործող դեսպան Տողանյանը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նման պարգևատրումն, իհարկե, պատահական լինել չի կարող, քանի որ դիվանագիտության մեջ մանրուքներ չկան։Այն իր մեջ համապատասխան հստակ մեսիջներ է պարունակում, որ ռուսական կողմի համար ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու անհասկանալի «կապրիզներն» ու «խաղերը» իրենց հետ հարաբերությունների մասով անընդունելի են: Հենց այս օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ մի կողմից՝ Փաշինյանն իր քաղաքական կամակատարներին դեսպաններ ուղարկելով, թուլացնում է Հայաստանի՝ առանց այդ էլ ոչ ամուր դիվանագիտական դիրքերը, մյուս կողմից՝ այն, որ բանակը քանդելուն զուգահեռ այս իշխանությունները զբաղված են նաև արտաքին քաղաքականության գերատեսչությունը խարխլելու գործին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտնի է՝ ինչու է ազատվել արդարադատության փոխնախարարը. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Այդ ի՞նչ հեղափոխության մասին եք խոսում. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը. (տեսանյութ)

23/10/2025
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի բացման և շքանշանի հանձնման արարողություն

23/10/2025
Նորություններ

Բոլորիս ինչ է մնալու ու դա ինչ է լինելու, եթե սրանցից շարունակեք վախենալ. Վլադիմիր Մարտիրոսյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «ՀայաՔվե»

23/10/2025
Հաջորդ գրառումը

Այդ ի՞նչ հեղափոխության մասին եք խոսում. «Փաստ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խոշոր համալիր կոմպլեքսների շինթույլտվությունները տալիս ենք միայն ճարտարապետական խորհրդի հաստատմամբ. Ավինյան

23/10/2025

Վերջին երեք տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ահռելի մասշտաբի` չերևացող ենթակառուցվածքների կառուցում ամբողջ քաղաքում՝ լինի ջուր, լինի գազ, լինի...

ԿարդալDetails

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025

Երևանն աղբավայրի խնդիրն ունի արդեն 75 տարի. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում. Ավինյան

23/10/2025

Երևանը սեփական եկամուտները վերջին երեք տարվա ընթացքում փաստացի եռապատկել է. Տիգրան Ավինյան

23/10/2025

Գնացքներից մեկն արգելակման խնդիր է արձանագրել, և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել. Ավինյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական