Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դա ինձ համար խնդիր չի․ Մովսես գյուղի քահանան՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին

20/01/2021
- Տեղական

Yerkir.am-ի զրուցակիցն է Մովսես գյուղի քահանա Տեր Աբել քահանա Քարտաշյանը:

 -Ադրբեջանը բացահայտ հակահայկական քարոզչություն է տանում, պղծում մեր սրբավայրերը, անհանդուրժողականություն դրսեւորում մեր մշակութային արժեքների նկատմամբ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ աշխատանք պետք է տարվի պետական մակարդակով, որպեսզի խուսափենք այն իրողությունից,որ այս օր կա։

-Ես հակված եմ խնդիրներին նայելու ուրիշ տեսանկյունից։ Ներքին մարդու շինարարության գործում ենք մենք թերացել։ Այսինքն՝ ամեն մի մարդու ներսում պիտի լինի բարիկադ։ Էդ բարիկադներն են քանդված։ Մարդը պիտի ուժեղանա։ Պետության գործն այդ հարցում ինձ համար չխանգարող, եթե՝ չխանգարող, ապա շատ փոքր ա։

-Խանգարո՞ւմ է պետությունը։

– Դա Դուք եք ասում, ես չգիտեմ։

-Հիմք ընդունելով այն, որ դասագրքերից հանվեց հայ եկեղեցու պատմությունը…

 – Դա ինձ համար խնդիր չէ, անկեղծ եմ Ձեզ ասում։

– Որպես հոգեւորական՝ Ձեզ համար խնդիր չէ՞, որ հանվեց եկեղեցու պատմությունը։

– Ո՛չ, ինչո՞ւ, որովհետեւ ինձ համար ամեն մի արգելք, ամեն մի խոչընդոտ հոգեւոր ուժեղության հիմք ա։

– Իսկ ինչպե՞ս է կրթվելու սերունդը։

– Սիրով։

– Ի՞նչ կրթություն է ստանալու սերունդը՝ կապված հայ եկեղեցու պատմության հետ։

– Հենց դրա հետ կապված եմ ասում։ Որեւէ արգելք, որեւէ խոչընդոտ, հոգեւոր առումով, մեր մեջ պիտի մկաններ զարգացնի՝ ուրիշ ձեւով անելու դա։ Փառք Աստծո, մեր քարոզչության գործիքակազմում միայն Ձեզ հայտնի մեթոդները չեն միայն։ Մի տեղ փակում են, Աստված մի ուրիշ տեղ ավելի մեծ դուռ ա բացում։ Ես շատ հանգիստ եմ նայում այդպիսի հարցերին, շատ-շատ հանգիստ։ Որեւէ մեկը չի կարող պայքարել Քրիստոսի հետ, չկա այդպիսի ուժ։ Խնդիր չեմ տեսնում։ Սրա մեջ մղում եմ տեսնում, որ ինձ՝ որպես հոգեւորականի, իմ սերմնացանության եւ ավետարանչության մեջ քառակի, հնգակի ավելանամ։

– Իսկ մեր հասարակության քանի՞ տոկոսն է այնքան հոգեւորական, որքան Դուք, որպեսզի կարողանա կրթել սերունդ՝ առանց եկեղեցու պատմության։

– Դե, էդ հարցին, կարծում եմ, ես չեմ կարող պատասխանել։

– Դուք չե՞ք կարող հիմք ընդունել այն, որ հայ եկեղեցու դեմ արշավ է սկսվել, նաեւ՝ «Նոր Հայաստան,նոր Հայրապետ» արշավը։ Սա ապացույցէր, որ կան մարդիկ, որոնք դեմ են եկեղեցուն։

– Դուք մոռանում եք, որ մենք գործ ունենք 2 հազար եւ ավելի տարվա փորձառություն ունեցող եկեղեցու հետ։ Գիտե՞ք ինչպիսի դժնդակ օրերի միջով ենք անցել։

– Ես խոսում եմ այսօրվա իրականության մասին։

– Ես էլ եմ այսօրվա իրականության մասին խոսում։ Ինչի, Դուք կարծում եք, որ հնարավո՞ր ա առանց անցյալի ներկա ունենալ, հա՞:

– Փաստորեն, անցյալում եղել են նման արատավոր երեւույթներ։

– Առավել ծանր փորձությունների միջով է անցել եկեղեցին։

– Իսկ այս երեւույթներն այսօր ինչպե՞ս եք դիտարկում։

-Ուժեղություն. մենք ուժեղանում ենք։

-Այսինքն՝ քաշքշելով Վեհափառին, ուժեղանո՞ւմ ենք։

-Այո։ Մենք նորից ու նորից տեսանք մեր Վեհափառի անվախությունը, քաջությունը, որ չվախեցավ, գնաց տղամարդավարի մտավ իրենց մեջ, ասաց՝ ի՞նչ ունեք ասելու, ասեք։ Ինչի՞ չուրախանանք դրանից, որ մեր հայրիկը ուժեղ ա, հոգեպես շատ ուժեղ ա։ Եվ այդ ուժը երեւում ա խոնարհության մեջ, հոգեւոր դաս ա տալիս մարդը։

– Իսկ այն անձինք, որոնք գնացին այդ քայլին, ունե՞ն, արդյոք, հոգեւոր սնունդ։

– Էդ տեսակ հարցերը չգիտեմ, ես հասցեատերը չեմ Ձեր հարցի։

– Պետության այս քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում։

– Էդ գնահատականը տվողը ես չեմ։

– Դուք՝ որպես հոգեւորական։

– Ես սերմնացան եմ։

– Որպես հոգեւորական՝ ինչպե՞ս եք գնահատում…

-Ես՝ որպես հոգեւորական, սերմնացան եմ եւ ցանում եմ իմ սերմերը։ Ում սրտի մեջ ինչպես կծլարձակի, ինչպես կլինի Աստծո խոսքի պտղաբերությունը, Աստված գիտի։

– Հոգեւոր դասի բազմաթիվ ներկայացուցիչներ նշում էին, որ սա, վատ իմաստով, արշավ է եկեղեցու դեմ։Դուք չե՞քկիսում Ձեր եղբայրերի տեսակետը։

– Դուք երեւի լավ չեք ըմբռնում՝ ես ինչ եմ խոսում։ Հակառակության միտումով եք զրուցում հիմա։

-Մենք խնդիր չունենք այս մասով։

-Սիրելի՛ քույրիկ, նորից եմ ասում՝ բոլոր դարերում եկեղեցին ուժեղացել ա հալածանքների ժամանակ, դա փաստ ա։ Եվ որեւէ հալածանք մեզ չի կարող ջարդել, ընկճել։

-Այսինքն՝ նորմալ եք համարում այն, որ այս պահին եկեղեցին հալածվում է։

-Իհարկե, սրբությունը պիտի հալածանքի ենթարկվի։ Եթե կա սրբություն, պիտի հալածվի։ Զարմանալու ոչինչ չկա։ Նորմալ երեւույթ ա։ Փառք Աստծո։

Լիանա Սարգսյան

Yerkir.am

Նախորդ գրառումը

Նման տիեզերական մակարդակի տգետ-փալասին սրա դավաճան ճտերը ասում են, որ ինքը «լավագույն բանակցողը» կարող է լինել․ Աշոտյան

Հաջորդ գրառումը

Ռուբեն Ռուբինյանը սկսել է հանդես գալ Փաշինյանին առավել նվիրված կամիկաձեի դերում. Politik.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Ռուբինյանը սկսել է հանդես գալ Փաշինյանին առավել նվիրված կամիկաձեի դերում. Politik.am

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական