Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նա կորցրեց գիտակցությունը՝ թեքվելով և ընկնելով աթոռից:
Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները նախ օգնություն ցուցաբերեցին Գրիգորյանին, սակայն այդտեղ նրան ուշքի բերել չհաջողվեց, տեղափոխեցին հարևան սենյակը, մինչև շտապ օգնության գալը:
Հիշեցնենք, որ, համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի, նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից: