Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համար իրավապահները Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն են ներկայացրել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նախ նա պետք է զրկվի անձեռնմխելիությունից։ ԲԴԽ-ն քննարկում է հարցը։
Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը դեռ ամռանը դատավորների միությունից դուրս գալու մասին հայտարարություն է արել, նա էր քննում պրոդյուսեր, դատարանի դահլիճում հանկարծամահ եղած Արմեն Գրիգորյանի գործը։