Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գու­ցե իսկապես մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը․ «Իմ քայլի» պատգամավոր․ «Իրավունք»

20/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք: Ավելին՝ նա այն համարում է «հետադիմական և վնասակար մտածողություն»: Այս և ներքաղա­քական այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան Կոտայքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ:

-Չե՞ք կարծում, որ, մեղմ ասած, բավական վտանգավոր ուղերձ է հղում Լենա Նազարյանը՝ ասելով, թե նրանք, ովքեր ասում են՝ կհզորանանք, կվե­րազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք, թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել:

– Լինելով պատմության մասնա­գետ և նաև բազային կրթությամբ՝ քաղաքագետ՝ իրականում կարծում եմ, որ ցանկացած պետության առաջխա­ղացման հիմքում շատ կարևոր է ունե­նալ ազգային գաղափարախոսու­թյուն: Ինչ-որ մի ժամանակից սկսած՝ շատ քաղաքական գործիչներ քամահ­րանքով էին խոսում հայրենասիրու­թյան, ազգային գաղափարախոսության մասին՝ դրանք համարելով կեղծ կատեգորիաներ: Սակայն վերջին ար­ցախյան պատերազմը ցույց տվեց, որ ազգային գաղափարախոսությունը կարող է անգամ 21-րդ դարում լինել կենսունակ: Ավելին՝ նրա որոշ դրույթներ կա­րող են ձևավորել ցան­կացած պետության արտաքին քաղաքականություն, որն այս օրերին իրականացրեց Թուրքի­այի Հանրապետությունը: Այնինչ մեզանում հայրե­նասիրությունը և ազգային գաղափարախոսությունը՝ ազգապահպանման և պետականաստեղծման առումով, կարծես թե, հետ քաշվեցին:

-Բավական ուշացած չէ՞ հիմա խո­սել ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին:

-Ես անուղղելի լավատես եմ և կարծում եմ՝ պատմությունը ստատիկ երևույթ չէ, այլ թերևս ամենադինամիկ զարգացող երևույթներից մեկն է: Ինչպես բազմիցս նշել են տարբեր հասարակական, քաղաքական, մշակու­թային գործիչներ, նաև ԱԺ ամբիոնից պատգամավորներ, այս ցավոտ պար­տությունը կարող է մեզ համար լինել զարգացման ելակետ, եթե կարողա­նանք մեր համազգային ներուժը համախմբել և հասնել հանրային համերաշխության, եթե այս օրերին անձնական, կուսակ­ցական շահը ավելի դատենք, քան մեր պետության շահն է, ապա առա­ջիկայում նույնպես դատապարտված կլի­նենք դարձյալ ունենալու սխալներ: Եվ, այո, շատ կարևոր է, որ այն սերուն­դը, որն այսօր սովորում է դպրոցում, կա­րողանա հասկանալ, որ երբեմն պարտու­թյունը ստիպում է վերարժևորել շատ կա­րևոր արժեքներ, որոնք կարող են դառնալ հենց պետության զարգացման հենասյու­ներից մեկը՝ կրթության շեշտադրումով․․․

-Ինչո՞ւ եք կարծում, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, եթե համա­րում եք, որ «Իմ քայլը» դեռ ունի ժողովրդի կողմից տրված քվե:

-Դուք իմ կարծիքը հարցրիք, ես էլ ասում եմ՝ գտնում եմ, որ կարելի է և պետք է գնալ արտահերթ ընտրություննե­րի: Նախ, երկրի ներսում շատ խանգարում են այս պահին ընդդիմության կողմից իրականացվող ակցիաները․․․

-Ի՞նչն է խանգարում իշխանությանը շարունակել աշխատել՝ այն մեկ ընդդիմա­դիր վրա՞նը, որ տեղադրված է Հանրապե­տության հրապարակում:

-Դե, այնուամենայնիվ, ինչ-որ խնդիր­ներ կան: Իհարկե, կողմ եմ, որ բոլոր բանակցությունները տեղի ունենան կլոր սե­ղանի շուրջ, որքան էլ տարբեր կուսակցություններ ունենք, որոնք ունեն տարբեր քաղաքական կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, միևնույնն է, բոլոր ծրագրերի վերջնական ակնկալվող ար­դյունքը մեր երկրի բարգավաճմանն ու զարգացմանն է ուղղված: Գուցե այստեղ իրականում խնդիրը լուծումների մեջ է, կամ՝ ընտրված միջոցների: Այսինքն՝ եթե ունենք վերջնական ակնկալվող ար­դյունք՝ ուժեղ և հզոր, և այս պահին մեջքն ուղղած հանրապետություն ունե­նալու, ապա լուծումները մի՞թե հնարա­վոր չէ համատեղել: Ի վերջո, ժողովրդա­կան ամեն թևավոր խոսքը մի ամբողջ բո­վանդակային գիրք է՝ «մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ»:

-Բայց ո՞ւմ հետ ընդդիմությունը գլուխ գլխի տա, երբ Ձեր իշխանությանը նախևառաջ մեղադրում են փորձառություն չու­նենալու մեջ:

– Եթե շատերը մեզ մեղադրում են, որ փորձառու չենք, նրանք ավելի փորձառու են, ապա ինչո՞ւ չի կարելի գիտելիքը և փորձառությունը գումարել իրար և ստա­նալ ակնկալվող արդյունքը, որը կներդրվի խնդիրների լուծման համար: Այլապես անընդհատ խոսել, որ արտաքին հարա­բերություններում ունենք խնդիրներ, բայց անընդհատ երկրի ներսում ունենալ խժդժություններ և ասել, թե իշխող մեծա­մասնությանն այլևս չեն վստահում, չունի ժողովրդի կողմից տրված քվե, չկա լեգիտիմության այն բարձր մակարդակը, որը կար 2018-19 թվականներին, ապա գուցե պետք է նորից ստանալ ժողովրդի քվեն:

Չնայած՝ այս խնդիրը նույնպես խորհրդա­րանական և արտախորհրդարանական ընդդիմության դաշտում է: Ինչպես գիտեք, ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը պարբերաբար հանդիպումներ են ունենում քա­ղաքական կուսակցությունների հետ: Եվ եթե, այնուամենայնիվ, գնանք արտահերթ ընտրությունների, այստեղ խնդիր չեմ տեսնում: ժողովուրդն իմաստուն է, և գու­ցե, այս տարիների ընթացքում, իսկապես, մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը, գուցե ընդհակառակը՝ ժողովուրդը մյուս քաղաքական ուժերի հետ հստակ համե­մատության մեջ կարող է տեսնել մեր վար­քագիծը, հռետորաբանությունը, ընտր­ված բառերը, աշխատանքները, և, ի վեր­ջո, անհատներին, որոնք ձևավորում են այդ ուժը և տա իր վերջնական քվեն: Այս­տեղ որևէ զարմանալու բան չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Թուրքիայի Աքքույու ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի Աքքույու ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական