Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գոնե այսպիսի աղետից հետո ձեզ զուսպ պահեք, ուղղակի լռեք. Ջուլֆալակյանը՝ իմքայլական պատգամավորներին

09/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Լևոն Ջուլֆալակյանը գրել է.

Նույն ոճը, արդեն որերորդ անգամ…

Կապիտուլյացիայից հետո համոզված եմ եղել, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասեր, պետականամետ, երկրի կառուցման գործին նվիրված, օբյեկտիվ անհատներ, ովքեր պայքարելու են ստեղծված իրավիճակից լավագույն ելքեր գտնելու համար և չեն հաշտվելու վարվող քաղաքականության հետ։ Մտքումս նման պատգամավորների հստակ թիվ ունեի։

Պետք է ընդունեմ, որ որոշների դեպքում սխալվել եմ ակնկալիքներիս հարցում, կամ կան այլ պատճառներ, որոնց մասին ես չգիտեմ։ Ամեն դեպքում, սպասումներս ավելի շատ էին, չնայած՝ դեռ հույս ունեմ, որ ոմանք, բացի ներսում մղած փակ պայքարից, կսկսեն նաև հանրային պայքարել։ Նման մարդիկ, վստահեցնում եմ, կան։

Գոռ Գևորգյանի, Վարդան Աթաբեկյանի, Սոֆյա Հովսեփյանի դեպքում չեմ սխալվել։ Մարդիկ հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին, պայքարել են ինչքան հնարավոր է և վերջնականապես համոզվելուց հետո, որ իշխող քաղաքական ուժը, կուրորեն և անվերապահորեն հավատարիմ մնալով մեկ մարդու (լիդերի), ամեն ինչ տանում է կործանման, անկախացել են՝ շարունակելու իրենց պետականամետ գործունեությունը։

Հիմա, երբ տարբեր մեծ, փոքր, միջին քպ-ական պաշտոնյաներ նույն ոճով քննադատում են պատգամավորներին այդ քայլի համար, որպես հիմնական «փաստարկ» բերում են այն, որ իբր վերջիններս չունեն անձնական ոչ մի արժանիք և ժամանկին ընտրվել են զուտ մեկ մարդու բարձր վարկանիշի շնորհիվ…

Հարց է առաջանում. եթե նման տեքստեր գրող/տարածողներն իսկապես հավատում են իրենց արտաբերած մտքերին, այլ ոչ շողոքորթության հերթական դրսևորումն է, ինչու՞ ժամանակին ընտրական ցուցակներում ընդգրկել են հենց նման «անարժան» մարդկանց։ Թե այն ժամանակ արժանի էին, որովհետև պետք էին, իսկ հիմա «անարժան» են, քանի որ կուրորեն հրաման չեն կատարում…

Եվ մյուս հարցը, հարգելի՛ պաշտոնյա քննադատներին. մտածե՞լ եք, նույն ընտրողները և նույն ներկայիս պատգամավորները կմիանային արդյոք այդ քաղաքական թիմին, եթե ժամանակին հայտնի մեկ մարդը ազնիվ լիներ իր հայտարարություններում և ասեր հեղափոխության իրական նպատակը…

հ.գ. գոնե այսպիսի աղետից հետո ձեզ զուսպ պահեք, ուղղակի լռեք։

հ.հ.գ. անկախ ամեն ինչից, ֆեյքերը լավն են, հստակ ոճ ունեն, հետևողական են, սկզբունքային)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփի հաշվի արգելափակումը ամերիկացիների իրավունքների ոտնահարում է

Հաջորդ գրառումը

Բայդեն. «Թրամփն ի վիճակի չէ իրականացնել նախագահի պարտականությունները»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Բայդեն. «Թրամփն ի վիճակի չէ իրականացնել նախագահի պարտականությունները»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական