Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ ապրիլի 10-ին Գյումրի քաղաքի բնակիչները քաղաքում տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դրոշներ էին տեղադրվել նաև Արտաշատ, Սպիտակ, Աշտարակ, Կապան և Վանաձոր, Էջմիածին և Չարենցավան քաղաքներում։