Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրիի կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է

19/08/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգած քաղաքացին կալանավորվել է։ Այս մասին հյատնում է Դատախազությունը։

2022թ. օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը:

Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի:  

Հիշյալ ահազանգերն ստուգելու նպատակով ոստիկանության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, ոստիկանության ու ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել են ստուգուման միջոցառումներ, որի արդյուքնում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնող անձը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է, ով նույն օրը՝ օգոստոսի 16-ին, երեկոյան, ձերբակալվել է:

Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մտնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը:

Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է:

Հաշվի առնելով վերջին շրջանում նմանատիպ բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը:

Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: Ձեռանրկվելու են բոլոր միջոցները՝ այդ թվում նաև անհրաժեշտության դեպքում կիրառելով քրեական վարույթներով իրավական փոխօգնության իրավական ընթացակարգերն ու միջազգային համագործակցության լծակները, հանցավորներին հայտնաբերելու և անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս չի լինելու

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շտապում է՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծել Արցախի հարցերը. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շտապում է՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծել Արցախի հարցերը. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական