Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է

26/05/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։

Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասել է գեներալ-մայոր Վոլկովը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։ «Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի այս կամ այն կերպ գերեվարված բոլոր զինծառայողները վերադառնան տուն։ Գործընթացը շարունակվում է, կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղություն տիրի»,- ասել է ռուսաստանցի գեներալը։

Հայկական կողմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վոլկովին՝ շարքային Մարտիրոսովին վերադարձնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ապրիլի 23-ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովին Ադրբեջանը վերադարձրել է հայկական կողմին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել Երևան

Հաջորդ գրառումը

Նիկոլի ստերը, «թավշյա» հարկահանը և յուր հաջողակ բիզնեսը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Նորություններ

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլի ստերը, «թավշյա» հարկահանը և յուր հաջողակ բիզնեսը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական