Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեներալը․․․

09/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխատանքը բանակում պատասխանատու և խիստ կարևոր առաքելություն է։ Բանակը մյուս մասնագիտությունների պես կարիերայով զբաղվելու տեղ չէ։ Այստեղ գործում  են խիստ, չոր ու կանոնավոր օրենքներ։ Եվ այս բազմաշերտ մասնագիտությունը թրծել ու թրծում են բազմաշնորհ սպաները։ 
Սպա լինելը պարզապես մասնագիտություն չէ, սպա լինելը կոչում է,  հոգեվիճակ։ Սպան ազգի հավատն է, հույսը, վաղվա խաղաղ օրվա կերտողը։ Սպայի ամենակարևոր հատկանիշը բարոյական կողմն է։ Եթե սա հանենք,  ամենը կփլվի․․․

Այսպիսի հատկանիշներով էր օժտված գեներալ-մայոր Արտուշ Հարությունանը, մարդ որ իր մեջ կրում էր բարոյական ամենաբարձր հատկանիշները։ Եվ հենց սա եղավ այն անկյունաքարը, որով նա ընտրեց վերոնշյալ հերոսական մասնագիտությունը։
Գեներալ Հարությունյանը  ակադեմիական գեներալ է.  սովորել է զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտեր բանակի ողջ էությունը, ռազմական գործի բոլոր նրբությունները։
Ճակատագիրը, սակայն, Գեներալ Հարությունյանի ճանապարհը այլ կերպ էր կանխորոշել։ Աֆղանական պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորքը մասնակցեց մարտական գործողություններին, փայլուն կատարեց իր առջև դրված մարտական խնդիրը` չտալով գեթ մեկ զոհ։ Սա աննախադեպ  մարտական գործողություն է ողջ աֆղանական պատերազմի պատմության մեջ, և սրա վկայումն է նրան շնորհված արտահերթ զինվորական կոչումներն ու կրծքին շարված ոսկեզօծ մեդալները, որոնք կյանքի և մահվան, պատերազմի և խաղաղության գինն ունեին։

Երբ պետք է լքեր Աֆղանստանը, այդ լուրը հասնում է թշնամու հրամանատար Բասիրին, վերջինս նամակ է ուղարկում և որպես նվեր` սովետական միությունում արգելված  Նոբելյան մրցանակակիր գրող Ալեքսանդր Սոլժինցինի «Գուլագ արշիպելագ» գիրքը հետևյալ գրությամբ՝ « Ինձ հայտնի է , որ դու մեկնում ես Խորհրդային Միություն։ Դու մեր թշնամին էիր։ Բայց մեր ավագները հարգում են քեզ։ Ասում են՝ շատ եք օգնում բնակչությանը։ Ես ուզում էի ոչնչացնել քեզ, բայց չստացվեց։ Դու արժանի հակառակորդ էիր։  Ես քեզ տալիս եմ այդ գիրքը, որպեսզի ավելի լավ իմանաս, թե ինչպիսի իշխանության ես ծառայում։ Վերադրաձի՛ր քո հայրենիք և մի՛ մոռացիր Աֆղանստանն ու նրա երախտավոր ժողովրդին»։
Անցան տարիներ ու պատմության անիվը  կրկին փոխվեց, երբ Արցախում որոտացին առաջին արկերը։ Գեներալ Հարությունյանն իր ողջ ներուժով նպաստ բերեց Արցախում հաղթանակին և որպես պատերազմի թոհ ու բոհում կոփված զինվորական, մեծ ներդրում ունեցավ բանակաշինության գործում։
Գեներալն Արցախում անձամբ ղեկավարել է Մարտակերտի, Հադրութի, հետագայում նաև հարավ-արևելյան ուղղությունը՝ Գորիսի շրջանը և Բերձորի (Լաչին) միջանցքը։

Այս տարի լրանում է գեներալ Հարությունյանի հոբելյանական 80 ամյակը։ Վստահաբար այսպիսի հարուստ անցյալ և հսկայական գործ կատարած մարդիկ պիտի լինեն դասագրքերում, որպես զինվորականի նորօրյա օրինակներ։ Հայոց բանակում պիտի շատանան գեներալ Հարությունյանի կերպարը կրող սպաները, որոնք կլինեն խիզախ, գրագետ և ,ամենակարևորը, բարոյական մեծ հատկանիշներ ունեցող․ բանակը հզոր է իսկական զինվորականներով․․․
Շնորհավո’ր հոբելյանական 80 ամյակդ, փառք ու պատիվ քեզ ու քո կատարած գործին: Միշտ եղիր հերոսացումի ամենալավ օրինակ, որի առաջ անգամ թշնամին կխոնարհվի:

Վարդան ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որը կարող է որոշում կայացնել Արցախի հարցում

Հաջորդ գրառումը

Հաստատվեց Էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից 2 օր առաջ կառավարությունն արցախցիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04/06/2026
Նորություններ

Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Հաստատվեց Էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական